ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա

Հիմնադրվել է 1997թ.-ին որպես "Արժեթղթերի շուկայի մասնակիցների միություն": 2000թ.-ի նոյեմբերին որոշում է ընդունվել միությունը վերանվանել "Հայաստանի ֆոնդային բորսա" (ՀՖԲ / ԱՐՄԵՔՍ), իսկ 2001թ.-ից ՀՖԲ-ն գործել էր որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերի 9-ին ՀՖԲ վերակազմավորվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն, և արդեն իսկ 2008 թ. հունվարի 7-ին շվեդական բորսայական օպերատոր OMX AB-ին դարձել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի 100%-ոց բաժնետեր: Նույն տարվա ընթացքում ստեղծվել էր NASDAQ OMX Group, Inc. (NASDAQ OMX), որպես ԱՄՆ-ի բորսայական օպերատոր NASDAQ-ի և Շվեդիայի OMX AB-ի միաձուլում: Այսպիսով հիմա ՀՖԲ-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերության` NASDAQ OMX-ի մի մասը:

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: ՀՖԲ-ի հիմնական գործառույթներն են արժեթղթերի ցուցակումը, արժեթղթերի բորսայական առեւտրի կազմակերպումը, ինչպես նաեւ ցուցակված ընկերությունների եւ առեւտրային հարթակում իրականացված գործարքների մասին տեղեկատվության բացահայտումը: ՀՖԲ-ի առաքելությունը հայկական ընկերությունների համար կապիտալի ներգրավման առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչպես նաեւ ՀՀ տնտեսությունում հայրենական եւ օտարերկրյա ներդրողների կողմից ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմանների ապահովումը, այդ թվում, ՀՀ-ում արժեթղթերի արդյունավետ, օբյեկտիվ եւ թափանցիկ շուկայի ձեւավորումը:

2002թ.-ից ՀՖԲ-ն հանդիսանում է Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) եւ ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ:

ՀՖԲ անդամ կարող է լինել ցանկացած իրավաբանական անձ, որը, հանդես գալով որպես արժեթղթերի շուկայի մասնակից, իրականացնում է բրոքերային եւ/կամ դիլերային գործունեություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:


BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x