ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է:

Կենտրոնական բանկը հիմնական խնդիրը համաձայնեցնում է ՀՀ կառավարության հետ, ինչն ամրագրվում է ՙՀՀ պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքով և հաստատվում ՀՀ Ազգային ժողովի կողմից: ՀՀ ԿԲ-ն ինքն է ընտրում իր կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության ռազմավարությունն ու նպատակային (միջանկյալ և գործառնական) ցուցանիշները, որոնք ամփոփվում են դրամավարկային քաղաքականության ծրագրում և ներկայացվում ՀՀ Ազգային ժողով: Ծրագրով նախանշվում են նաև դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղություններն ու դրամավարկային գործիքները, որոնց կիրառման արդյունքում ՀՀ կենտրոնական բանկն իրագործում է իր առջև դրված նպատակները:

2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԿԲ-ն որդեգրել է գնաճի նպատակադրման ռազմավարությունը, որի համատեքստում, որպես միջանկյալ նպատակ, գնաճի կանխատեսված մակարդակն է, իսկ որպես գործառնական նպատակ` տոկոսադրույքը:

Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում առաջնահերթ խնդիր է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը: Կոորդինացման դաշտին են վերաբերում ինչպես մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների ընտրությունը, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության կարճաժամկետ կարգավորմանը, Կառավարության կողմից արտաքին ֆինանսական հոսքերի ստացմանն ու ծախսմանը, Պետական պարտատոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանն առնչվող խնդիրները:

Կենտրոնական բանկի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.

դ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.

ե) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:


BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x