ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ

"Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ՀԿԴ) հանդիսանում է արժեթղթերի շուկայի կարևորագույն օղակներից մեկը` իրականացնելով ռեեստրի կենտրոնացված վարման, արժեթղթերի պահառության եւ արժեթղթերով կատարված գործարքների քլիրինգի ու վերջնահաշվարկի գործառույթներ: Ներկայումս ՀԿԴ-ն սպասարկում է ավելի քան 800 հայկական ընկերություններ, և 180,000-ից ավել ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվներ:

Նախքան ՀԿԴ-ի հիմնադրումը ՀՀ արժեթղթերի շուկայում բացակայում էր կենտրոնացված ռեեստրավարման համակարգը: ՀՀ Կառավարության 10.01.1996թ. թիվ 4 որոշմամբ ստեղծվել էր "Ազգային կենտրոնացված ռեեստր" ՊՁ-ն: 1999թ. այն վերակազմակերպվել է "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ՓԲԸ-ի, որն էլ սկսեց կենտրոնացված ռեեստրավարման և պահառության գործառույթների իրականացումը: 2000 թվականի օգոստոսին ուժի մեջ մտավ "Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին" ՀՀ օրենքը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնացված պահառուի, արժեթղթերի ռեեստրավարի, և հաշվանցման ու վերջնահաշվարկի գործառույթների իրականացման բացառիկ իրավասությունը վերապահեց "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ԻԿԿ-ին: 2007թ. հոկտեմբերին ընդունված "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքի համաձայն "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ԻԿԿ-ն վերակազմակերպվեց բաց բաժնետիրական ընկերության` գործելով առեւտրային հիմունքներով: 2008թ. սկզբին NASDAQ և OMX բորսայական օպերատորների միաձուլման գործընթացի ավարտից հետո, ՀԿԴ-ի, ինչպես նաև Հայաստանի Ֆոնդային Բորսայի, միակ սեփականատերը դարձավ NASDAQ OMX Group Inc.-ը:


BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x