ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ

Հիմնադրվել է Հայաստանում 2004 թվականի հունվարին` ամերիկյան Քրիդենշլ Ինք. /Credential Inc/ ընկերության կողմից:

"Աքռա Քրեդիտ Ռեփորթինգի" ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերն է գործարար տեղեկատվության բնագավառում առաջատար աշխարհարռչակ "Դան ընդ Բրեդստրիթ" ընկերությունը:

ԱՔՌԱ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող առաջին և միակ վարկային բյուրոն, որի հիմնական նպատակը ֆինանսական հաստատություններին հաճախորդի (ֆիզիկական կամ իրավաբանական անձի) ռիսկայնության աստիճանը գնահատող ծառայություններ մատուցելն է, ինչն օգնում է կայացնել առավել արագ, հիմնավոր և ճշգրիտ գործարար որոշումներ: Բացի այդ, վարկային բյուրոյի շնորհիվ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ հնարավորություն է ստանում կառուցել և օգտագործել իր վարկային պատմությունը:

ԱՔՌԱ վարկային բյուրոյի հաճախորդներն են Հայաստանում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, միկրո ֆինանսական հաստատությունները, հետաձգված վճարումով աշխատող առևտրային կազմակերպությունները /ներառյալ կենցաղային սպասարկման ծառայությունները/, ապահովագրական ընկերությունները, միջազգային դոնոր կազմակերպությունները և այլն:

Վարկային բյուրոն գործում է գաղտնիության բացարձակ ապահովման պայմանով: Տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձը համաձայնություն է տալիս` իր վարկային պատմությունը ստուգելու համար: Տվյալ մեխանիզմը թույլ է տալիս բացառել տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը:


BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x