ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից Ընկերությունը ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: Ավելի ուշ՝ 2001թ.-ին Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի հրամանի համաձայն Ընկերությունը իրավունք է ստացել իրականացնել նաև կյանքի ապահովագրություն, իսկ 2004թ.-ի դեկտեմբերի 28-ին ստացել է նաև կյանքի ապահովագրության լիցենզիա:
2003թ.-ի դեկտեմբերին Ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական«Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, այնուհետև դրան հետևել է Ընկերության անվանափոխումը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ-ի: Ներկայումս «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հանդիսանում է «ԻՆԳՈ» (Երաշխիքների և Պարտավորությունների Միջազգային Ցանց) խմբի լիարժեք անդամ: 2006թ.-ին Ընկերությունը հրաժարվեց կյանքի ապահովագրության լիցենզիայից` ոչ կյանքի ապահովագրության ոլորտում առավելագույնս կատարելագործվելու և ամրապնդվելու նպատակով: Համաձայն «ԱրմԻնֆո» վարկանշային մարքեթինգային տեղեկատվական գործակալության` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն վերջին հինգ տարիների ընթացքում առաջատարներից մեկն է ապահովագրական ընկերությունների գործունեությունը բնութագրող հիմնական ֆինանսական ցուցանիշներով: 2009թ.-ին ընկերության զուտ եկամտի ծավալը կազմել է ավելի քան 452 մլն ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 82%-ով: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն համագործակցում է առաջատար վերաապահովագրական ընկերությունների հետ ստանձնած ռիսկերի վերաապահովագրության նպատակով: Ընկերության հիմնական առաքելությունը կամ երկարաժամկետ նպատակն է մատուցել բարձրորակ և միջազգային ստանդարներին համապատասխանող ապահովագրական ծառայություններ` նպաստելով մեր երկրում ապահովագրական կուլտուրայի զարգացմանն ու բարելավմանը:

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x