ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արդշինբանկ

Բանկը հիմնադրվել է 2002թ.-ի դեկտեմբերին: Բանկային գործունեության լիցենզիա ստացել է 27.02.2003թ.(ՀՀ ԿԲ թիվ 83 լիցենզիա):

2003թ.-ին "Արդշինինվեստբանկը” գնել է "Արդշինբանկ” ԲԲԸ և "Հայագրոբանկ” ՓԲԸ ակտիվների ու պարտավորությունների մեծ մասը` իրենց մասնաճյուղային ցանցերի հետ միասին:

Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, "Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, "Հայինկասացիա” ՓԲԸ և "ArCa” ՓԲԸ բաժնետեր: Հայաստանում MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի բացառիկ ներկայացուցիչն է:


Պատմություն    2002    
Հիմնադիր ժողովի որոշմամբ ստեղծվեց “Արդշինինվեստբանկ” փակ բաժնետիրական ընկերությունը
           
     2003    Գրանցվեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ
Ձեռք բերեց 80 տարվա պատմություն ունեցող և տնտեսության ճյուղերի վարկավորման ուղղությամբ մասնագիտացված հանրապետության խոշորագույն համակարգաստեղծ բանկերից մեկի՝ "Արդշինբանկ" ԲԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը և մասնաճյուղային լայն ցանցը

Ձեռք բերեց "Հայագրոբանկ" ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը իր ենթակառուցվածքի հետ միասին
           
     2007    
Կանոնադրական կապիտալի նշանակալից մասնակից դարձավ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան
           
     2008    
Բանկին Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից շնորհվեց  տեղական արժութային ավանդների չափանիշով Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, իսկ արտարժութային ավանդների չափանիշով Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշները:

Իրականացրեց անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկումը 1.5 մլրդ դրամ ծավալով

Դարձավ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա Ֆոնդային Բորսայի անդամ

Արդշինինվեստբանկը տեղափոխվեց իր նորակառույց շենքը
           
     2009    
Մանրածախ բիզնեսը դարձավ Բանկի ռազմավարական հիմնասյուներից մեկը

Բանկը դարձավ Visa International վճարային համակարգի լիիրավ անդամ

Սկսեց համագործակցել WorldBusiness Capital ընկերության հետ
           
     2011    
Սկիզբ դրվեց Բանկի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցությանը
           
     2012    
Սկսեց տրամադրել մանրածախ և միկրո վարկեր վարկային սքորի հիման վրա

Դարձավ MasterCard World Wide համակարգի լիիրավ անդամ

Սկսեց համագործակցել Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հետ
           
     2013    
Ներգրավեց լրացուցիչ երկարաժամկետ միջոցներ իր միջազգային գործընկերներից՝ Ասիական զարգացման բանկից և WorldBusiness Capital ընկերությունից

Հիմնական ֆինանսական ցուցանիշներով բարելավեց իր դիրքերը՝ ընդգրկվելով հայաստանյան բանկերի առաջատար եռյակում
           
     2014    
Ստորագրեց 18 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր Սիթիբանկի՝ որպես հիմնական կազմակերպիչի և ևս վեց ֆինանսական կազմակերպությունների հետ: Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության

Սկսեց համագործակցությունը Եվրասիական զարգացման բանկի հետ, ինչպես նաև ընդլայնեց իր համագործակցությունը Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հետ

Առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկեց պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավեց 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ:

“Արդշինինվեստբանկ” ՓԲԸ վերանվանվեց “Արդշինբանկ” ՓԲԸ-ի և սկսեց իր ռեբրենդինգի գործընթացը

Հեղինակավոր Financial Times կազմակերպության “The Banker” ամսագրի կողմից ճանաչվեց Հայաստանի 2014թ. “Տարվա բանկ”
           
     2015    
"Արդշինբանկ" ՓԲԸ-ն Լոնդոնում հեղինակավոր "Euromoney" ամսագրի կողմից ճանաչվեց Հայաստանի 2015թ. "Տարվա լավագույն բանկ"

Առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում թողարկեց 100 մլն ԱՄՆ դոլարի 2020թ. մարման ժամկետով եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով)

Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունը “Արդշինբանկ” ՓԲԸ-ին շնորհեց արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) “B+” վարկանիշ` բացասական հեռանկարով, որը Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ է և հանդիսանում է մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ: Այսպիսով, Արդշինբանկը Հայաստանում միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային երկու վարկանիշ (Moody’s և Fitch)
          

  • Խորհրդի Նախագահ
    Կարեն Սաֆարյան
  • Վարչության նախագահ
    Մհեր Գրիգորյան
  • Հասցե
    0015, Երևան, Գ. Լուսավորչի 13,
  • Հեռախոս
    (+37410)54-04-04
  • Ֆաքս
    (+37410)-56-74-86
  • office@ashib.am
  • Վեբ-կայք
    http://www.ashib.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x