ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

Բանկը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS ծրագրի շրջանակներում:

Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայությունը հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ հաջողությամբ իրակացրեցին բանկի ստեղծման եռափուլ ծրագիրը:

  Ծրագրի իրականացման առաջին փուլում (1993-1994թթ.) ուսումնասիրվեցին Հայաստանի գյուղատնտեսության ֆինանասավորման հնարավոր տարբերակները, որի արդյունքում առաջարկվեց Եվրոպական կոոպերատիվ բանկի մոդելով գյուղատնտեսական բանկի ստեղծման գաղափարը: 1994թ. սեպտեմբերից մինչև 1995թ. դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցավ ACBA բանկի կառուցվածքային հիմնադրում, որի հիմնական ձեռքբերումը եղավ 60 գյուղացիական փոխօգնության միավորումների ստեղծումը: Գյուղացիական փոխօգնության միավորումներ ստեղծվեցին Հայաստանի չորս մարզերում` Արմավիր (Էջմիածին), Արարատ (Արտաշատ) և Շիրակ (Գյումրի) և Վայոց Ձոր (Եղեգնաձոր): գործառնական հիմնադրումը (1996թ.) նշանավորվեց Բանկի և նրա երեք մասնաճյուղերի ստեղծմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 1996թ. մարտի 29-ին բանկային գործառնությունների իրականացման արտոնագրի տրամադրմամբ:

ACBA բանկի և աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի միջև երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը հանգեցրին նրան, որ 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: ACBA բանկը վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության և վերանվանվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ:

Բանկի առաքելությունը.

Վարկերի և այլ բարձրակարգ բանկային ծառայությունների տրամադրում գյուղատնտեսության, արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտում զարգացման իրատեսական հեռանկարներ ունեցող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ինչպես նաև ունիվերսալ բանկային ծառայությունների մատուցում անհատներին:

Բանկի նպատակը

Բանկի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA On-Line համակարգի միջոցով, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և արժեթղթերի պահառություն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ և տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ, American Express քարտերով վճարումներ իրականացնող բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստացել է լիիրավ Անդամակցության (Principal Membership Licence) և Առևտրի ու Սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring) արտոնագրեր VISA International ասոցիացիայից; ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային Կոնֆեդերացիայի (CICA), Հայաստանի Բանկերի Միության անդամ:

Բանկն ունի 57 մասնաճյուղ (ներառյալ Բանկի Կնենտրոնական գրասենյակը), որոնցից 16-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև ավելի քան 200 բանկոմատ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

31.12.2014 դրությամբ Բանկի կապիտալը կազմում է 46 մլրդ 384 մլն ՀՀ դրամ, իսկ ակտիվները՝ 282 մլրդ 867 մլն ՀՀ դրամ:

 

  • Գործադիր տնօրեն
    Հակոբ Անդրեասյան
  • Հասցե
    0009, Երևան, Բայրոնի փող. 1.
  • Հեռախոս
    (10) 31 88 88
  • Ֆաքս
    (10) 54 34 85
  • acba@acba.am
  • Վեբ-կայք
    www.acba.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x