ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ

1999թ-ին, երբ Հայաստանի Հանրապետությունում դեռ նոր էր ձևավորվում և զարգանում միկրոֆինանսական շուկան, «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրեց «ՖԻՆՔԱ» բարեգործական հիմնադրամը` նպատակ ունենալով ֆինանսական ծառայություններ մատուցել ամենացածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին, որոնց համար ֆինանսական հաստատություններից վարկավորումը հասանելի չէր: «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպությունը հիմնադրվել է 1984թ-ին ԱՄՆ-ում` Ջոն Հաթչի կողմից, որն էլ իր հերթին հիմնադրել է միկրոֆինանսական կազմակերպություններ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Այսօր «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպությունը միկրոֆինանսական կազմակերպությունների մեծ ցանց ունի Եվրասիայի և Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի 21 երկրներում, ինչպես նաև թվով 800 000-ից ավել հաճախորդներ: «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր գործունեության ծավալները՝ իր հաճախորդներին առաջարկելով բազմաթիվ ֆինանսական ծառայություններ:

Հայաստանի Հանրապետությունում «ՖԻՆՔԱ» բարեգործական հիմնադրամը ևս կարճ ժամանակահատվածում դարձավ Հայաստանի առաջատար միկրոֆինանսական կազմակերպություններից մեկը:

2006թ.-ին, կապված ՀՀ օրենսդրության փոփոխությունների հետ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվում և լիցենզավորվում է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն, որի միակ հիմնադիրն ու բաժնետերը ևս հանդիսանում էր «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը: ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ միակ բանետիրոջը՝ “ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ” Ինք.-ին պատկանող “ՖԻՆՔԱ” ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետոմսերը 2011թ. նոյեմբերի 1-ից փոխանցվել են “ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ” Յու. Էյ նիդերլանդական կազմակերպությանը: “ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ” Յու. Էյ-ը ստեղծվել է Նիդերլանդներում “ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Հոլդինգ Քոմփանի” ՍՊԸ և “ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ” ՍՊԸ կողմից:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ներկայումս ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում:

 

  • Խորհրդի նախագահ
    Ջեֆֆ Ֆլաուերս
  • Գլխավոր տնօրեն
    Հրաչյա Թոխմախյան
  • Հասցե
    Ագաթանգեղոսի 2ա, ք. Երևան 0023, ՀՀ
  • Հեռախոս
    +374 (010) 54-55-31
  • inform@finca.am
  • Վեբ-կայք
    http://www.finca.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x