ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ

<<ԲԼԵՍՍ>> Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Խորհրդի 17.04.2007թ-ի թիվ 115Ա որոշմամբ (լիցենզիա թիվ 18 , գրանցման վկայական` թիվ 18):

Ընկերությունն իր ծառայությունները մատուցում է գլխամասային գրասենյակի և մասնաճյուղի միջոցով:

Ընկերության գլխամասային գրասենյակի հասցեն է` ՀՀ, քաղաք Երևան, Տպագրիչների փողոց 9 շենք, թիվ 70 (մուտքը` Հանրապետության փողոցից):

Ընկերության ՙՍտեփանակերտ՚ մասնաճյուղի հասցեն է` ԼՂՀ, քաղաք Ստեփանակերտ, Մ.Մաշտոցի փողոց, թիվ 1:

Ընկերության կողմից տրամադրվող վարկատեսակներում նախատեսված են նաև սպառողական վարկեր` ֆիզիկական անձանց տարբեր կենցաղային խնդիրների լուծման, անձնական օգտագործման գույքի և այլ պարագաների ձեռքբերման նպատակով:

Ընկերության գործունեության աշխարհաgրությունը ընդգրկում է Երևան քաղաքը, ՀՀ մարզերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ընկերության  կառավարման  բարձրագույն  մարմինը  նրա  մասնակիցների  ընդհանուր  ժողովն  է:  

Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացվում է Ընկերության Խորհրդի կողմից: Ընկերության Խորհուրդը բաղկացած է Խորհրդի նախագահից և Խորհրդի երկու անդամներից: (Ընկերության Խորհուրդ)

Ընկերության  ընթացիկ գործունեությունը  ղեկավարվում  է  Ընկերության  Վարչության  և գլխավոր  տնօրենի  կողմից: Ընկերության Վարչությունը բաղկացած է Վարչության նախագահից և Վարչության երկու անդամներից: Ընկերության գլխավոր տնօրենը ի պաշտոնե հանդիսանում է Ընկերության Վարչության նախագահ (Ընկերության Վարչություն):

Ընկերության վարկային գործունեության կարևորագույն թիրախային խումբ են հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսվարող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Ընկերությունը տրամադրում է նաև երաշխիքներ` իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին:

  • Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն
    Հայկ Ստեփանյան
  • Հասցե
    0010, ք. Երեւան, Տպագրիչների 9/70
  • Հեռախոս
    (10) 54 79 49, 52 69 43
  • info@bless.am
  • Վեբ-կայք
    http://www.bless.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x