ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արարատ Բանկ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեւավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի սեպտեմբերին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաց բաժնետիրական ընկերություն է 2007 թվականի օգոստոսից:


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խումբը բաղկացած է եղել Բանկից և իր դուստր ընկերությունից` «Իզմիրլյան» ՈՒՎԿ ՍՊԸ-ից, որը լուծարվել է, և դուստր ընկերության լուծարման հաշվեկշիռը հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի 2010թ. փետրվարի 26-ի համապատասխան որոշմամբ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ներկայումս որևիցե խմբի անդամ չի հանդիսանում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2008 թվականին կանոնադրական կապիտալի համալրման նպատակով իրականացրել է բաժնետոմսերի լրացուցիչ 1 թողարկում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի բանկերի միության անդամ է, հանդիսանում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գործընկերը ներքին պետական պարտքի կառավարման գործում: Բանկը հանդիսանում է առաջնային և երկրորդային շուկաներում ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության գործակալ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ–ն ՀՀ կենտրոնական բանկի 2008 թվականի հուլիսի 17-ի N 1/723Ա որոշմամբ հաշվառվել է ապահովագրական գործակալների ռեգիստրում, որի վերաբեյալ Բանիկին տրամադրվել է թիվ 25 Հաշվառման վկայական:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի Global Rating միջազգային անկախ վարկանիշային գործակալության կողմից շնորհված BB ('Կայուն') վարկային վարկանիշ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Երեւանում եւ մարզերում ունի 50 մասնաճյուղ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ, MasterCard և VISA International վճարային համակարգերի աֆիլիատ անդամ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ թողարկում է ArCa Classic, ArCa Classic-M, ARCA կենսաթոշակային, ArCa Junior, ArCa Green Line, AUTOCARD բանկային վճարային քարտեր, «Ընտանեկան քարտեր» փաթեթը, «Նվեր քարտը», MasterCard Gold, Business, Standard և Maestro, Visa Electron, Visa Classic, Visa Autocard, Visa Gold, Visa Infinite, Diners Club Young Professional, Diners Club Super Premium քարտերը:


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ սպասարկման ցանցը ներառում է 485 կանխիկացման կետ, ինչպես նաեւ 88 բանկոմատ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ միջազգային SWIFT վճարային համակարգի մասնակից է:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ Money Gram, Anelik, Xpress Money, Avers, Ria Money Transfers, UNISTREAM, Intel Express, Sigue , Converse Transfer համակարգերով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականին, որպես ֆինանսական նոր գործիք, առաջինը Հայաստանում թողարկել է 12 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարմամբ կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որի ծավալը կազմել է 250.000 հազ. ՀՀ դրամ, որոնք ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի վերին` A-bond մակարդակում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  ճանաչվել է 2013 թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում:

2014թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հարավ-Արևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) հետ կնքել է 12 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Հայաստանի միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման նպատակով:

2014թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ կնքել է 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` բիզնեսի վարկավորման նպատակով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարկային ներդրումները 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 59 միլիարդ 594 միլիոն ՀՀ դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 5932 մլն ՀՀ դրամ կամ 11.0%:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 31.12.2014թ դրությամբ աշխատողների թվաքանակը կազմում է 682 մարդ

Ընդհանուր ակտիվները 31.12.2014թ. դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմում են 138,829.7 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 13,593.2 մլն ՀՀ դրամով կամ 10.8%-ով:

Պարտավորությունները 31.12.2014թ. դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմում են 117,058.3 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 11,454.5 մլն ՀՀ դրամով կամ 10.8%-ով:

Ընդհանուր կապիտալը 31.12.2014թ. դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմում է 21,771.3 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 2,138.6 մլն ՀՀ դրամով կամ 10.8%-ով:
31.12.2014թ. դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ընթացիկ տարվա զուտ շահույթը կազմում է 2,947.2 մլն ՀՀ դրամ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2014 թվականին թողարկել է 40.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 4 տարի շրջանառության ժամկետով

  • Խորհրդի նախագահ
    Բարսեղ Բեգլարյան Գերասիմի
  • Գործադիր տնօրեն
    Աշոտ Օսիպյան Ֆելիքսի
  • Հասցե
    0010,Երեւան, Պուշկինի 19
  • Հեռախոս
    (10) 59 23 23
  • Ֆաքս
    (10) 54-78-94
  • araratbank@araratbank.am
  • Վեբ-կայք
    www.araratbank.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x