ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


"ԱԳՐՈԼԻԶԻՆԳ" ՍՊԸ

"ԱԳՐՈԼԻԶԻՆԳ" ՍՊԸ-ն ստեղծվել և սկսել է իր գործունեությունը 1999 թվականին` համագործակցելով ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի Աջակցության Ծրագրի հետ` իրականացնելով ԱՄՆ Կառավարության ծրագրերը ընդհանրապես և հատկապես Ֆինանսական Վարձակալության ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում:

Օրենքի պահանջից ելնելով, "Ագրոլիզինգ" ՍՊԸ-ն 2003 թվականի օգոստոսի 26-ին վերագրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում, որպես "Ագրոլիզինգ Լիզինգային Վարկային Կազմակերպություն" ՍՊԸ` ստանալով լիզինգային և վարկային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիա: Սկսած 2003 թվականից ընկերությունը տրամադրում է նաև առևտրային վարկեր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Ընկերության միակ մասնակիցը հանդիսանում է Սամվել Մխիթարյանը:

Կազմակերպության առաքելությունն է վարկավորման և ֆինանսական վարձակալության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում փոքր և միջին բիզնեսի խթանումը: Ստեղծման օրվանից, կազմակերպությունը իրականացրել է բազմաթիվ լիզինգային և վարկային ծրագրեր, ֆինանսավորելով հիմնականում գյուղատնտեսական մթերքներ արտադրող և վերամշակող փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններին: Բացի այդ, կազմակերպությունը աջակցում է իր հաճախորդներին` տրամադրելով նրանց խորհրդատվություն սարքավորումների ընտրության, տեղադրման, թողարկման և շահագործման ժամանակ:

Կազմակերպությունը տրամադրում է սարքավորումներ և վարկեր ինչպես նորաստեղծ արտադրության կազմակերպման, այնպես էլ գործող արտադրության ընդլայնման, գյուղատնտեսության զարգացման համար:

  • Խորհրդի նախագահ
    Սամվել Մխիթարյան
  • Հասցե
    Երեւան, Ազատության 1/21, 39 տարածք
  • Հեռախոս
    060 44 6006, 44 5005
  • info@agroleasing.am
  • Վեբ-կայք
    http://www.agroleasing.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x