ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պրոմեթեյ Բանկ

"Պրոմեթեւս” առեւտրային բանկը հիմնադրվել էր 1990 թվականին:

1990    Բանկը հիմնադրվել է որպես «Պրոմեթևս» առևտրային բանկ` գործունեություն ծավալելով ք.Երևան, Հրաչյա Քոչարի 19 հասցեում:
1993    Հոկտեմբերի 23-ին լիցենզավորվել է ՀՀ ԿԲ-ի կողմից` թիվ 27 ընդհանուր արտոնագրով:
1996    Վերանվանվել է` «Պրոմեթևս Բանկ» ՍՊԸ:
2000    Անդամակցում է S.W.I.F.T. համակարգին:
2001    Վերանվանվել է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ` տեղափոխվելով և իր գործունեությունը շարունակելով Բանկի նորակառույց ու հարմարավետ գլխամասային գրասենյակում` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեում:
2005    
Գրանցվել են «Տիգրան Մեծ» և «Կասյան» մասնաճյուղերը:
Դարձել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և «ԱրՔա» վճարային համակարգի լիիրավ անդամ:
2006    
Ստացել է MasterCard Europe վճարային համակարգի աֆիլիատ անդամի կարգավիճակ:
Սկսել է թողարկել Maestro, MasterCard Standart, MasterCard Gold, MasterCard Business տիպի պլաստիկ քարտեր:
 2007    
Առաջին կիսամյակի վերջում Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.5 մլրդ. ՀՀ դրամով` կազմելով 7.2 մլրդ. ՀՀ դրամ:
Ստացել է ՀՀ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության` բրոքերային (դիլերային), արժեթղթերի պահառուի և արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիաներ` հանդիսանալով Հայաստանում միակ բանկը, որը ստացել էր արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության բոլոր երեք լիցենզիաները:
Կնքել է բրոքերային սպասարկման պայմանագիր ՌԴ "Файненшл Бридж" Ինվեստիցիոն Ընկերության հետ` ՌԴ արժեթղթերի շուկայում գործունեություն ծավալելու նպատակով, ներդրել է "NET Investor" ծրագիրը, որը հնարավոր դարձրեց տեղեկանալ Մոսկվայի Միջբանկային Արժութային Բորսայում (ММВБ) շրջանառվող արժեթղթերի գնանշումներին և on-line ռեժիմում գործարքներ իրականացնել:
Անդամակցում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների "Anelik" համակարգին:
Գրանցվել է «Երվանդ Քոչար» մասնաճյուղը:
2008    
Անդամակցում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների "MoneyGram" համակարգին:
Առաջին անգամ Հայաստանում` Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել 6.5 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր:
ՀՀ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններին համապատասխան` 01.07.08թ.-ից Բանկը շարունակել է արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայությունների մատուցումը` նոր օրենսդրական պահանջներին համապատասխան:
Գրանցվել է «Ազատության 12» մասնաճյուղը:
Բանկը սկսել է թողարկել "MasterCard Standard" և "MasterCard Gold" միկրոպրոցեսորային պլաստիկ քարտեր` SDA չիպով:
2009    
Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել 10.0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր:
Moody's Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը առաջին անգամ Բանկին շնորհել է ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման B1 և ֆինանսական կայունության (BFSR) E+ վարկանիշեր` կայուն կանխատեսմամբ (STA Outlook):
ՌԴ արժեթղթերի շուկայում սկսել է համագործակցել ՌԴ "БКС" և "Метрополь" ներդրումային ընկերությունների հետ:
2010    
Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով օտարերկրյա ներդրողի է վաճառել` 10.0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր:
Moody's Investors Service-ը վերահաստատել է Բանկին շնորհված` ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման B1 և ֆինանսական կայունության (BFSR) E+ վարկանիշերը` կայուն կանխատեսմամբ (STA Outlook):
Բացվել է ժամանակակից և հարմարավետ V.I.P. սպասարկման սրահ:
Մեծ շուքով նշվել է Բանկի գործունեության 20-ամյակը:
Բրոքերային հաշիվ է բացվել Գերմանական առաջատար BAADER ներդրումային բանկում, ինչը հնարավորություն է ընձեռել Բանկին իրականացնել գործառնություններ համաշխարհային առաջատար բորսաներում ցուցակվող տասնյակ հազարավոր արժեթղթերով:
2011    
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքվել է կենսաթոշակների անկանխիկ վճարման վերաբերյալ պայմանագիր:
Բանկը սկսել է թողարկել "MasterCard Standard" և "MasterCard Gold" միկրոպրոցեսորային պլաստիկ քարտեր` առավել ապահով DDA չիպով:
Գերմանական BAADER ներդրումային բանկի հետ կնքվել է 2.0 մլն. Եվրո գումարով վարկային միջոցների ներգրավման համաձայնագիր:
Moody's Investors Service-ը վերահաստատել է Բանկին շնորհված` ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման B1 և ֆինանսական կայունության (BFSR) E+ վարկանիշերը` կայուն կանխատեսմամբ (STA Outlook):
Բանկի կանոնադրական կապիտալը, համալրվելով 7.2 մլրդ. ՀՀ դրամով, կրկնապատկվել է` կազմելով 14.4 մլրդ. ՀՀ դրամ:
"Global Finance" հեղինակավոր ամսագիրը Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես 2011թ. աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և "Լավագույն ենթապահառու բանկը Հայաստանում":
Գրանցվել են «Գյումրի» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերը:
Ներդրվել է PROMETEY MOBILE ծառայությունը:
2011թ. նոյեմբերի 21-ին Moody's Investors Service-ը փոփոխել է Հայաստանի կառավարության` ազգային արժույթով և արտարժույթով պարտավորությունների թողարկողի "Ba2" սուվերեն վարկանիշի կանխատեսումը, կայունից` բացասականի, ինչի հետևանքով, Պրոմեթեյ Բանկին շնորհված ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման "B1" վարկանիշի կանխատեսումը 2011թ. նոյեմբերի 23-ին նույնպես փոփոխվել է, կայունից` բացասականի: Միևնույն ժամանակ, Moody's-ը վերահաստատել է Պրոմեթեյ Բանկի ֆինանսական կայունության (BFSR) "E+" վարկանիշի կայուն կանխատեսումը:
2012    Միացել է "UNIStream" և "Быстрая Почта" դրամական փոխանցումների համակարգին:
Գրանցվել են «Կոտայք», «Դավթաշեն» և «Էրեբունի» մասնաճյուղերը:
"Global Finance" հեղինակավոր ամսագիրը, երկրորդ տարին անդընդմեջ, Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և 2012թ. «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում:
Բանկը սկսել է թողարկել "MasterCard-Idram" քո-բրենդային պլաստիկ քարտեր:
Moody's Investors Service-ը վերահաստատել է ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման Պրոմեթեյ Բանկի "B1" վարկանիշը՝ բացասական կանխատեսմամբ, իսկ ֆինանսական կայունության (BFSR) "E+" վարկանիշը` կայուն կանխատեսմամբ:
2013    
Իրականացվել է «Պրոմեթեյ Պրոգրես» ուսանողների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը:
Գրանցվել է «Վանաձոր» մասնաճյուղը:

Սկսել է "AVERS" և "INTELEXPRESS" դրամական փոխանցումների համակարգերի սպասարկումը:
Ներդրվել է առարկայազուրկ մետաղական հաշիվների ծառայությունը:
2014    
Բանկը միացել է "Converse TRANSFER" և "TANDEM Transfers" համակարգերին:
Իրականացվել է "Պրոմեթեյ Պրոգրես 2" մասնագիտական վերապատրաստման ծրագիրը:
Բանկը մասնակցել է "Իմ ֆինանսների միամսյակ 2014" ծրագրին:
Բանկն ընդլայնել է իր բանկոմատների ցանցը 8 նոր բանկոմատով:
Ներդրվել է "Քարտային վարկ" վարկատեսակը և "Մանկական ավանդ" ավանդը:
2015    
Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել 10.0 մլն. Եվրո ընդհանուր գումարով երկարաժամկետ ստորադաս պարտատոմսեր, ինչի արդյունքում՝ Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունն աճել է 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ:
Պրոմեթեյ Բանկը ներդրել է նոր ավանդատեսակ՝ "Ավանդ ՌԴ ռուբլով":
Բանկի բանկոմատները սկսել են սպասարկել նաև VISA միջազգային վճարային համակարգի քարտեր:
Իրականացվել է "Դրամային ավանդ" ավանդային ակցիան:

  • Գործադիր տնօրեն
    Էմիլ Սողոմոնյան
  • Հասցե
    ՀՀ, Երևան 0010, Հանրապետության 44/2
  • Հեռախոս
    (+37410) 52 17 05
  • Ֆաքս
    (+37410) 54 57 19
  • info@prometeybank.am
  • Վեբ-կայք
    http://www.prometeybank.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x