ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՊրոԿրեդիտ Բանկ

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում 2008թ. փետրվարի 5–ին (ՀՀ ԿԲ  թիվ 85 լիցենզիա` տրված 2007թ. դեկտեմբերի 7-ին)։ Այն հանդիսանում է Հայաստանում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց բարձրակարգ բանկային ծառայություններ մատուցելուն։

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության` Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»–ի (ProCredit Holding) կողմից:

ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերերն են հանդիսանում այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝

«ՊրոԿրեդիտ Հոլդինգ» (ProCredit Holding) - 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով, «Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով։

Բանկը հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության, Ավանդները երաշխավորող հայկական հիմնադրամի, VISA միջազգային վճարային համակարգի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամ։ Բանկը նաև համագործակցում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ–ի հետ։

2012թ. մարտի 31-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը կազմել է 311 մարդ:

Ֆինանսական տվյալները 2012թ. մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 5,320,556 հազ. դրամ, ակտիվներ` 31,451,770 հազ. դրամ, պարտավորություններ` 26,131,214 հազ. դրամ:

Բանկն ունի 13 մասնաճյուղ, որոնցից 9-ը` Երևանում, մեկական` Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Արմավիրում:

  • Գործադիր տնօրեն
    Ավթանդիլ Ռոտնե
  • Հասցե
    ՀՀ, Երևան 0009, Տերյան փ. 105/1, տարածք 11,“Ցիտադել” բիզնես կենտրոն,7-րդ հարկ
  • Հեռախոս
    (+37411) 20 20 20
  • Ֆաքս
    (+37410) 51 48 53
  • info@procreditbank.am
  • Վեբ-կայք
    http://www.procreditbank.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x