ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկ

Յունիբանկ ԲԲԸ-ն  հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:

Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: 14 տարվա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է  բնակչության վստահությանը և  գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:

Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը: 30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 165 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 20,8 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները` 109 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 144 մլրդ ՀՀ դրամ: Յունիբանկում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 274 000-ը:

Նշանակալի իրադարձություններ

2002թ.
Յունիբանկը  գործարկեց «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը:

2003թ.
Յունիբանկը դարձավ «ArCa» վճարահաշվարկային համակարգի անդամ:  

2004թ.
Յունիբանկը դարձավ Visa International միջազգային համակարգի անդամ:

2005թ.
Յունիբանկը սկսեց լայնածավալ վարկավորում հիփոթեքի եւ ավտովարկավորման գծով` զբաղեցնելով, համապատասխանաբար, երկրորդ եւ առաջին տեղերը ՀՀ բանկային համակարգում:    

2006թ.
Յունիբանկը դարձավ IFAD-ի գյուղական վայրերում ներդրումների խթանման ծրագրի, ինչպես նաեւ SMEDNC հիմնադրամի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անցկացված DEA վերլուծության համաձայն Յունիբանկն արդյունավետության համեմատական ինդեքսով  ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց երկրորդ տեղը:

2007թ.
Յունիբանկը համալրեց կանոնադրական կապիտալը մինչեւ 5 599 մլն ՀՀ դրամ:
Ներդրվեց ABN AMRO բանկի ռիսկերի կառավարման ծրագիրը:

2008թ.
Յունիբանկը դարձավ ՀՀ ֆոնդային բորսայի անդամ:
Բանկի կանոնադրական կապիտալը համալրվեց մինչեւ 8 599 մլն ՀՀ դրամ:  
Յունիբանկը գործարկեց Blade տեսակի սերվերային խումբ, որով ներդրվեց  ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման  միջազգային փորձը:

2009թ.
Յունիբանկի մասնաճյուղային ցանցը միացվեց տվյալների միասնական բազային: Ներկայումս բանկի բոլոր մասնաճյուղերն աշխատում են online ռեժիմում:

2010թ.
Moody’s վարկանիշային գործակալությունը Յունիբանկին շնորհել է միջազգային վարկանիշ:
Յունիբանկը գործարկեց սեփական պրոցեսինգային կենտրոնը:

2011թ.
Յունիբանկ ՓԲԸ-ն Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ իրականացնում է առեւտրի ֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում ձեռներեցներին տրամադրվում են ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ: Ծրագրի նպատակը միջազգային առեւտրի ծավալների մեծացումն ու Հայաստանում առեւտրային ոլորտի զարգացման խրախուսումն է, որն իր հերթին կօժանդակի երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանը:

2012թ.
Thomson Reuters միջազգային կորպորացիան Յունիբանկին շնորհել է Հայաստանում “Լավագույն դիլինգ բանկ 2012” կոչումը:

Յունիբանկն ընդգրկված է Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում:

2013թ.
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) և Յունիբանկը ստորագրեցին համագործակցության պայմանագիր` ուղղված ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնմանը:

Յունիբանկը սկսեց համագործակցություն Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ` դառնալով կազմակերպության թղթակից անդամ:

2014թ.
Յունիբանկը սկսեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտի ներդրման գործընթացը:

Բանկը համագործակցություն սկսեց Intel Express դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ:

Յունիբանկը տրամադրեց 2014թ.-ի 100-հազարերորդ սպառողական վարկը “Պորոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության ավտոմատացված համակարգի օգնությամբ:

2015թ.
SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Raiffeisen Bank International- ի կողմից Յունիբանկն արժանացել է «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակին:

Յունիբանկը ներդրեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ:

Յունիբանկը դարձավ Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայում հաշվարկային համակարգի անդամ:

«Յունիբանկ» ՓԲԸ-ն վերակազմավորվեց «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության:

 

  • Խորհրդի նախագահ
    Գագիկ Տիգրանի Զաքարյան
  • Վարչության նախագահ
    Աթայան Վարդան Գրենի
  • Հասցե
    0025, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5
  • Հեռախոս
    (+37410) 59 22 59
  • Ֆաքս
    (+37410) 55 51 40
  • unibank@unibank.am
  • Վեբ-կայք
    http://www.unibank.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x