ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկ

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը: Հայխնայբանկի պատմությունը սկսվում է XX դարի սկզբից: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին և գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 70 տարի անց, 1993թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի:

2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ (այսուհետ` ՎՏԲ Բանկ ԲԲԸ) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս):

Այդպիսով, «Հայխնայբանկ» ՓԲԸ ներգրավվեց ռուսական ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր բանկերի շարքերում, և 2006թ. հունիսին ռեբրենդինգից հետո, բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

2007թ. հուլիսին ՎՏԲ Բանկ ԲԲԸ ձեռք բերեց բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ «Հայխնայբանկ» ՓԲԸ միանձնյա բաժնետերը: Նույն 2007թ. Բանկի կառավարող մարմինների կազմում տեղի ունեցան փոփոխություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հանդես է գալիս որպես ViSA International միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ, ԱրՔԱ լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկին Moody's միջազգային վարկանիշային գործակալության կողմից շնորհված վարկանիշները. տեղական արժութով երկարաժամկետ ավանդների համար` Ba2 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար` B1 վարկանիշ, կարճաժամկետ ավանդների համար Not Prime վարկանիշ, ինչպես նաև բանկի ֆինանսական կայունության («ԲՖԿՎ») «D-» վարկանիշ: Կանխատեսումը վարկանիշների համար "Բացասական":

Մասնաճյուղերի ամենալայն ու խոշոր ցանցը Հայաստանի տարածքում հնարավորություն է տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից` տարաբնույթ ավանդների ընդունում և վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում:

31.12.2014 թ. դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ` 24-ը` Երևան քաղաքում, մնացած 43-ը` Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում:
 

  • Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ
    Գուսև Յուրի Վլադիմիրի
  • Հասցե
    0010, Երևան, Նալբանդյան 46
  • Հեռախոս
    +(374 8000) 87-87
  • Ֆաքս
    +(37410) 56-55-78
  • headoffice@vtb.am
  • Վեբ-կայք
    http://www.vtb.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x