ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀայԷկոնոմբանկ

Հանդիսանալով ունիվերսալ ֆինանսավարկային կառույց` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ընդգրկուն փաթեթ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ (նախկին ԽՍՀՄ «Բնակսոցբանկ») Հայաստանի Հանրապետության պետական Բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական Բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում 1991թ. օգոստոսի 26-ին (գրանցման թիվ 1):

1997 թվականին Բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվեց արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս «Սիլ Կոնցեռնի» հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Բանկը լուծեց կապիտալիզացիայի խնդիրը` մեկ տարվա ընթացքում հնգապատկելով կանոնադրական կապիտալը:

Բանկը, գիտակցելով իր հաճախորդներին որակյալ, արդիական և հարմարավետ ծառայությունների մատուցելու կարևորությունը, ՀՀ Բանկերից առաջինը կանոնակարգեց իննովացիոն գործընթացները: Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև էլեկտրոնային ձևաչափով բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում): Հանդիասանալով երկրի ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ, Բանկը սպասարկում է քարտային շուկայի զգալի հատվածը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, առաջնորդվելով հաճախորդներին միջազգային չափորոշիչներին համապատասխան բանկային ծառայություններ մատուցելու և բարձրորակ սպասարկում ապահովելու քաղաքականությամբ այսօր ունի լայն մասնաճյուղային ցանց, որը բաղկացած է 40 մասնաճյուղից, որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 20-ը՝ ՀՀ մարզերում, 1-ը՝ ԼՂՀ-ում իսկ Բանկի ակտիվ գործող հաճախորդների թիվը 30.06.2015թ. դրությամբ կազմում է ավելի քան 131.1 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում: 30.06.2015թ. դրությամբ Բանկն ունի 1,419 բաժնետեր (ոչ ռեզիդենտ՝ 20 բաժնետեր` 32.4%, որոնցից ամենախոշորն է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` 20%): 30.06.2015թ. դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը` 908 մարդ է: 30.06.2015թ. դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմել են 98,436.6 մլն. ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 10,623.3 մլն. ՀՀ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` 87,813.3 մլն. ՀՀ դրամ: 30.06.2015թ. դրությամբ բանկը ձևավորել է 81,2 մլն. ՀՀ դրամի վնաս:

  • Խորհրդի նախագահ
    Սարիբեկ Սուքիասյան
  • Գործադիր տնօրեն
    Արմեն Նալջյան
  • Հասցե
    0002, ք. Երևան Ամիրյան փ. 23/1
  • Հեռախոս
    (+374 10) 510-910, (+374 8000) 8686
  • Ֆաքս
    (+374 10) 538-904
  • bank@aeb.am
  • Վեբ-կայք
    http://www.aeb.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x