ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինեկոբանկ

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին (ՀՀ ԿԲ Բանկային արտոնագիր № 68):
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

Մեր ղեկավարներն ու աշխատակիցներն առաջնորդվում են հասարակության նկատմամբ սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ և իրենց գործունեությամբ մեր հանրապետությունում աղքատության կրճատման գործում իրենց նպաստը ունենալու ցանկությամբ: Դրա վկայությունն է այն փաստը, որ Բանկն ակտիվորեն մասնակցում է օտարերկրյա բանկերի և միջազգային կազմակերպությունների առաջարկած փոքր և միջին, ինչպես նաև` միկրո ձեռնարկությունների վարկավորման բազմաթիվ նպատակային ծրագրերի` նպաստելով տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այդ, առաջիկա տարիներին Բանկը նախատեսում է մեծացնել այդ ոլորտում տեղաբաշխվող միջոցների ծավալը` Բանկի վարկային պորտֆելում:

Երկրում սոցիալական վիճակի բարելավմանն աջակցելու մեր պատրաստակամությունը դրսևորվում է նաև բազմաթիվ ապրանքների ապառիկ գնման համար առավելագույն նպաստավոր պայմանների ապահովմամբ, ինչպես նաև այդ ծառայության շարունակական զարգացմամբ և սպասարկման որակի բարելավմամբ:


Բանկն ունի 16 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն:

Մասնաճյուղերից 8-ը գտնվում են մարզերում` Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, իսկ մյուս 8-ը` Երևանում` Կենտրոնական գործառնական գրասենյակ, Աբովյան 18, Արաբկիր, Մալաթիա, Նոր Նորք, Շենգավիթ, Տիգրան Մեծ և Կորյուն:


Բանկի աուդիտորն է KPMG  աուդիտորական կազմակերպությունը:

“ԻՆԵԿՈԲԱՆԿ” ՓԲԸ-ն հիմնել է թղթակցային հարաբերություններ մի շարք առաջատար բանկերի հետ, իսկ 1998 թ.-ից  համագործակցում է տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց թիվը հասնում է 25-ի:
ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը հանդիսանում է.

առաջին բանկը, որ Հայաստանում ներկայացրեց ապառիկ առևտրի վարկավորման ծրագիրը,
SWIFT միջազգային վճարային համակարգի անդամ,
մի շարք միջազգային դրամական փոխանցումների համակարգերի անդամ, ինչպես, օրինակ "Money Gram", "Inter Express", "Unistream", "Intel Express", "AVERS", "Anelik" ,Sigue, Tandem և Converse Payments համակարգերը,
ArCa վճարային համակարգի լիիրավ անդամ և բաժնետեր,
MasterCard միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ,
Visa միջազգային վճարային համակարգի անդամ,
"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ֆոնդային բորսայի անդամ,
Հայաստանում առաջին բանկը, որը ներկայացրեց փոխարժեքի միջազգային շուկաներում գործարքներ իրականացնելու ծառայությունը
ԻՆԵԿՈԲԱՆԿ -ի ձեռքբերումները

2001թ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԲ կողմից Բանկը ճանաչվել է ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլեր
2004թ. – Հեղինակավոր “The Banker” ամսագրի վերլուծությունների համաձայն “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ն ընդգրկվել է Կենտրոնական Եվրոպայի և ԱՊՀ երկրների ամենաարագ աճող բանկերի 20-յակում` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկերի շարքում
2005թ. – “ArmInfo” գործակալության կողմից ՀՀ բանկերի շրջանում անցկացված “Լավագույն մրցակից” հարցման արդյունքներով “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը հաղթող է ճանաչվել “Կորպորատիվ կառավարում” և “Սպառողական վարկավորում” անվանակարգերում
2007թ. – Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը Հայաստանում ճանաչվել է Հայաստանի առևտրային ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ բանկ
2008թ. – Համաձայն "MIX (Microfinance Exchange) 2008"-ի կատարած վերլուծության` զարգացող երկրների 100 լավագույն միկրոֆինանսական կազմակերպությունների շարքում “ԻՆԵԿՈԲԱՆԿ” ՓԲԸ-ն զբաղեցրել է 36-րդ տեղը
2008թ. – Բանկը համապատասխանեցրել է իր գործունեությունը որակի կառավարման "ISO 9001" համակարգի միջազգային չափորոշիչներին
2009թ. – Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը ճանաչվել է Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկը` առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում
2010թ. – Գերմանական “Commerzbank”-ի կողմից “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը ստացել է մրցանակ առևտրի Ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության համար
2012թ.-Գերմանական “Commerzbank”-ի կողմից “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը ստացել է մրցանակ COMMERZBANK-ի միջոցով կատարված միջազգային փոխանցումների բարձր որակի և արհեստավարժության համար:
2014թ.- Ինեկոբանկին շնորհվել է ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի հավաստագիր2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 23,469,023 հազ. դրամ, ակտիվներ`130,594,951 հազ. դրամ, պարտավորություններ` 107,125,928 հազ. դրամ:

  • Գործադիր տնօրեն
    Ավետիս Բալոյան
  • Խորհրդի նախագահ
    Աշոտ Ավետիսյան
  • Հասցե
    Երեւան, Թումանյան 17
  • Հեռախոս
    (10) 510 510
  • Ֆաքս
    (10) 51 05 73
  • inecobank@inecobank.am
  • Վեբ-կայք
    www.inecobank.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x