ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արցախբանկ

«Արցախբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերից միակն է, որը բացի ՀՀ-ից գործունեություն է ծավալում նաև ԼՂՀ ողջ տարածքում` իր առաքելությունը համարելով աջակցությունը սոցիալական և տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:

«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԼՂՀ-ում այն իրականացնում է նաև ԼՂՀ պետական բյուջեի, ԼՂՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում:

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր եւ «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի եւ SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ:

Հանդիսանալով հուսալի գործընկեր` Բանկն իր հաճախորդներին է առաջարկում է ANELIK, MoneyGram, Unistream, միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնց շնորհիվ հնարավոր է արագ և ապահով, առանց հաշվի բացման ստանալ և ուղարկել գումարներ աշխարհի ցանկացած երկիր:

«Արցախբանկ»-ը, վերջին տարիներին լայնորեն համագործակցելով «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «Բնակարաններ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի, Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, իրականացնում է նպատակային ծրագրեր, որոնց շրջանակներում անհատներին տրամադրվում են հիփոթեքային վարկեր մատչելի պայմաններով` բնակարանների ձեռքբերման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով:

Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 02.03.2015թ. գրանցված «Արցախբանկ» ՓԲԸ կանոնադրության` Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 11 061 150 000 (տասնմեկ միլիարդ վաթսունմեկ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Բանկի սպասարկման ցանցը ներառում է  22 մասնաճյուղ, որոնցից 15-ը գործում են Լեռնային Ղարաբաղում, 7-ը` Երևանում: Առ 01.04.2015թ. Բանկը սպասարկում է 58 473 հաճախորդ, որոնցից 56 235-ը ֆիզիկական անձինք են:

  • Խորհրդի նախագահ
    Հրաչ-Ներսես Կապրիելյան
  • Հասցե
    ՀՀ, Երևան, 0028 Կիևյան 3,
  • Հեռախոս
    (+374 10) 220743, 220763
  • Ֆաքս
    (+374 10) 220734
  • info@artsakhbank.am
  • Վեբ-կայք
    http://www.ab.am

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x