ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսական ավտո ապահովագրող ները ցանկանում են ավելացնել ապհովագրավճարները

22.02.2013


Ապահովագրական ընկերությունները, որոնք մտնում են ռուսական ավտոապահովագրողների միության մեջ, պետք է հանդիպեն ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ: Նրանց ցանկանում են բարձրացնել ավտոմեքենաների ապահովագրման բազային սակագինը:

Բանն այն է, որ նախկինում ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալը` Ալեքսեյ Մոիսեևը, հայտնել է, որ մեծացնելու է ավտոմեքենաների ապահովագրման դիմաց ստացվող փոխհատուցումների չափը` 25,000 ռուբլուց հասցնելով 400,000 ռուբլու, սակայն ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման բազային չափը չի փոփոխվելու:

Ապահովագրական գործակալությունները հայտնել են, որ մինչև ֆինանսների նախարարի ելույթը իրենք մտադիր էին ապահովագրական վճարները ավելացնել 25%-ով:

Ռուսական ավտոապահովագրողների միության նախագահ Պավել Բունինը կարծում է, որ եթե ապահովագրական սակագները համաչափ չբարձրացնեն, ապա ապահովագրողները կսկսեն դուրս գալ շուկայից: Ռուսական ավտոապահովագրողների միության փոխհատուցման հիմնադրամն այդպիսի սնանկությունների պայմաններում ուղղակի ի վիճակի չի կարող լինել դիմակայել այդպիսի ճնշմանը:

«Ռոսգոսստրախ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Դմիտրի Մարկարովը կարծում է, որ եթե հաշվի առնվի վերջին 10 տարիների ինֆլյացիայի մակարդակը և վճարների գծով գերագույն դատարանի խորհուրդները, ապա պարտադիր ավտոապահովագրման բազային սակագինը պետք է ավելացվի 80-90%-ով, սակայն ավտոապահովագրողները կբավարարվեն նաև 50-70% բարձրացումով: Սակայն ֆինանսների նախարարությունը ոչ մի մտադրություն չունի բարձրացնելու պարտադիր ավտոապահովագրման բազային սակագները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x