ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արտոնյալ ծառայություններ Ամերիաբանկի կողմից

20.02.2013


Ամերիաբանկը բացեց իր հերթական մասնաճյուղը Երևան քաղաքում (հասցե` Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք): Բանկը մասնաճյուղերի տեխնիկական բարձր հագեցվածությունն ու սպասարկման որակը համարելով գլխավոր պայման մասնաճյուղերի գործունեության համար` նորաբաց «Սայաթ-Նովա» մասնաճյուղում ևս ներդրել է առաջադեմ ու ժամանակակից տեխնիկական միջոցներ: Կապը Բանկի գլխամասային գրասենյակի հետ, ինչպես և մյուս մասնաճյուղերում, ապահովված է online ռեժիմով:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:

Մինչև 2013 թվականի ապրիլի 12-ը «Սայաթ-Նովա» մասնաճյուղն իր հաճախորդներին առաջարկում է արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններ, մասնավորապես.

  1.  նոր ֆիզիկական անձի հաշվի անվճար բացում`անկախ արժույթի տեսակից և անվճար միացում «online Ameriabank» համակարգին,
  2.  նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում կազմակերպության երեք ղեկավարներին վարկային քարտի տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ, ընդ որում, քարտի տեսակը որոշվում է ելնելով վարկային սահմանաչափից` ըստ սահմանված պայմանների, Business քարտի տրամադրում մեկ տարի անվճար սպասարկմամբ և «ՀԾ Բանկ-Հաճախորդ» կամ «online Ameriabank» (մինչև երկու օգտագործող) համակարգի տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ,
  3.  մեկ տարով անհատական պահատուփերի նոր պայմանագիր կնքելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց անհատական պահատուփերի տրամադրում սահմանված սակագներից 50% զեղչով:

Բանկն առաջարկում է չորս չափի պահատուփ, այդ թվում և էքստրա մեծ: Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով: Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է անվտանգության ժամանակակից համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով:

Մասնաճյուղն իր հարմարավետ դիրքի, ընդարձակ տարածքի, ժամանակակից տեխնիկական հագեցվածության ու պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով ապահովում է հաճախորդների սպասարկման համար բարենպաստ պայմաններ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x