ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Երևանում ծրագրեր կիրականացնի

23.02.2012

Համատեղ համագործակցության հարցեր և ծրագրեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում աջակցության համար՝ Տարոն Մարգարյանը  կարևորել է  ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ առանձնացնելով Երևանի Մետրոյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը:

Ես տեղեկացված եմ, որ բանկը հետաքրքրված է քաղաքապետարանի հետ համագործակցել նաև այլ ոլորտներում: Բոլոր նախաձեռնությունները ողջունելի են»,-նշել է քաղաքապետը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրերի տնօրենի տեղակալ Լին Օ’ Գրեդին քաղաքապետին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ. այդ թվում՝ քաղաքային աղբավայրի նախագծման տեխնիկական աջակցության և քաղաքային ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծրագրերը:

Քաղաքապետը նշել է, որ երկու ծրագրերն էլ առաջնահերթ են քաղաքային տնտեսության համար և պատրաստակամություն է հայտնել աշխատանքային խմբերի միջոցով քննարկել համագործակցության ուղղությունները և ծրագրերը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x