ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ-ն և ԵՄ-ն ազատ առևտուր կսկսեն

15.02.2013


Համաձայնագիրը, որը կարող է հեղաշրջել համաշխարհային առևտուրը պատրաստվում է ԱՄՆ-ում և Եվրամիությունում: Երկու կողմերն էլ հավաստիացնում են` համաձայնագիրը, որը տասնյակ տարիներ ուղղակի հիասքանչ միտք էր միայն, այժմ շատ մոտ է իրականություն դառնալուն:

ԱՄՆ-ի և ԵՄ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը երկու կողմերի միջև առևտրաշրջանառության ծավալները կավելացնի 120 մլրդ ԱՄՆ դոլարով: Սակայն համաձայնագրի պայմանների համաձայնեցումը երկու կողմերի միջև այդքան էլ դյուրին չի լինի:

Համաձայնագրի պաշտոնական քննարկումները սկսվելու են այս տարվա հունիս ամսին: Մինչև այդ ժամանակը ԵՄ-ն պետք է հստակ ներկայացնի համաձայնագիրը կնքելու համար իր պահանջները: Կողմերը հույս ունեն, որ համաձայնագիրը վերջնականապես կկնքվի 2014թ.-ի վերջին:

ԱՄՆ-ի առևտրային պալատի հաշվարկների համաձայն, երկու կողմերի միջև առևտրային սահմանափակումների վերացման շնորհիվ կողմերի միջև առևտրաշրջանառության ծավալները 5 տարվա ընթացքում կավելանան 120 մլրդ ԱՄՆ դոլարով: Ներկա պահին երկու կողմերի միջև առևտրաշրջանառությունը կազմում է 1 տրլն ԱՄՆ դոլար:

Համաձայնագիրը մեծ բարդույթների առաջ կկանգնի, առաջին հերթին ԵՄ-ի կողմից առաջադրված էկոլոգիական և առողջապահական պահանջների խստությամբ: 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x