ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իտալիայի նախկին վարչապետը կողմ է կաշառակերությանը

15.02.2013


Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին պաշտպանել է միջազգային կաշառակերության մեջ մեղադրվող գործարարներին: Նա հայտարարել է, որ բիզնեսը «երրորդ աշխարհի երկրներում» առանց կաշառքի ուղղակի անհնար է:

«Կաշառքը մի գործոն է, որը չի կարելի բացառել, նամանավանդ այն ժամանակ, երբ համագործակցությունն իրականացվում է երրորդ աշխարհի երկրների կամ կոնկրետ ռեժիմների հետ»,- ասել է Բերլուսկոնին:

Այսպիսով, Բերլուսկոնին արտահայտվել է ի օգուտ Finmeccanica ընկերության տնօրեն Ջուզեպե Օրսիի: Գործարարը ձերբակալվել էր իտալական իրավապահների կողմից մի քանի միլիոնանոց գործարքի ժամանակ հնդկական պաշտոնյաին կաշառելու մեղադրանքով:

«Եթե մեր առաջատար ընկերությունները` տնտեսության ադամանդները, գործարքներ են իրականացնում ուրիշ երկրներում, ապա պետք է հարմարվեն տվյալ տարածաշրջանի օրենքներին: Եթե մենք միջնորդավճարներ չվճարենք, ապա մեր մոտ ոչինչ չի ստացվի»,- վստահ ասել է Իտալիայի նախկին վարչապետը:

Բերլուսկոնին, որը նույնպես հայտնի է որպես հաջողակ գործարար, իր խոսքում ավելացրել է, որ իտալական խոշոր ընկերությունների նկատմամբ աղմկոտ հետաքննությունների անցկացումը շատ բացասական ազդեցություն է ունենում երկրի տնտեսական վիճակի վրա:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x