ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


125.4 մլն դոլար ինֆորմացիա տրամադրողներին

15.02.2013


Նախորդ տարի ԱՄՆ հարկային տեսչությունը ռեկորդային գումարներ է ծախսել (125.4 մլն ԱՄՆ դոլար) հարկային խախտումների մասին տեղեկատվություն տրամադրողներին: 2011թ.-ին այդ նպատակով ծախսվել է ընդամենը 8 մլն ԱՄՆ դոլար:

Սակայն տեղեկատվություն տրամադրողների շնորհիվ նախորդ տարի ԱՄՆ հարկային տեսչությանը հաջողվել է 592.5 մլն ԱՄՆ դոլար հարկ գանձել, իսկ 2011թ.-ին այդ թիվը կազմել է ընդամենը 48 մլն ԱՄՆ դոլար:

Ամենամեծ բարգևատրումը` 104 մլն ԱՄՆ դոլար, ստացել է շվեյցարական UBS AG բանկի նախկին աշխատակից  Բրեդլի Բիրկենֆիլդը: Նա ԱՄՆ իշխանություններին հայտնել է, թե ինչպես է բանկն օգնել հարուստ ամերիկացիներին խուսափել հարկերից:

Նախորդ տարի տեղեկատվություն տրամադրողներից ստացվել էր 332 տեղեկատվություն, իսկ 2011թ.-ին 314 տեղեկատվություն: Ռեկորդային տեղեկատվություն արձանագրվել է 2009թ.-ին` այդ տարի ստացվել էր 472 հարկային խախտման վերաբերյալ տեղեկատվություն:

Գումարը, որն ԱՄՆ-ի հարկային ծառայությունները տրամադրել են հարկային խախտման վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրողներին, շատ մեծ թվերի է հասնում: Համեմատության համար նշվում է, որ Մեծ Բրիտանիայում 2009-2012թթ.-ին նույն նպատակի համար ծախսել են ընդամենը 1 մլն ֆունտ ստերլինգ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x