ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» Երևանի բոլոր մասնաճյուղերը կտրամադրեն Պարզ-Արագ քարտային վարկեր

14.02.2013


Հաշվի առնելով Պարզ-Արագ քարտային վարկատեսակի նկատմամբ բնակչության մեծ հետաքրքրությունն` «Անելիք Բանկ» ՓԲԸ-ը որոշում է կայացրել սույն թվականի փետրվարի 14-ից Պարզ-Արագ քարտային վարկերը տրամադրել ոչ միայն «Բաղրամյան» և «Արաբկիր» մասնաճյուղերում, այլ նաև` «Շենգավիթ», «Կենտրոնական», «Նոր-Նորք» և «Դավթաշեն» մասնաճյուղերում: Նման կերպ Բանկը փորձել է Երևան քաղաքի տարբեր համայնքների բնակիչների համար վարկատեսակից օգտվելն էլ ավելի հասանելի դարձնել:

«Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում բնակարան ունեցող բոլոր անձինք, ովքեր ցանկանում են շատ արագ, առանց ավելորդ թղթաբանության և եկամուտները հաստատող փաստաթղթի ստանալ վարկ, կարող են օգտվել տվյալ վարկատեսակից: Վարակռուները կարող են ստանալ նվազագույնը 500,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով վարկ, որի գումարը կարող են օգտագործել ցանկացած նպատակով:

Հաճախորդը վարկ ստանալու համար չի ներկայացնում եկամուտները հաստատող փաստաթղթեր` տեղեկանք աշխատավայրից, եկամուտը հաստատող այլ տեղեկանքներ, միայն գրավադրելով անշարժ գույքը, ստանում է պահանջվող վարկը հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 աշխատանքային ժամվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x