ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ստեղծվելու է «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն»

14.02.2013


Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լիազորվել է ստեղծել ձևավորել աշխատանքային խումբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» (ԱՖԱԿ) ՓԲԸ հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և արտոնագրման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով։

ԱՖԱԿ-ը կազմված է լինելու 15 անդամներից, իսկ աշխատավարձի միջին մակարդակը կազմելու է 500.000 ՀՀ դրամ:

ԱՖԱԿ-ի ստեղծումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը։ Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` ԱՖԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման գործիքի տրամադրումն է։ Նորաստեղծ կազմակերպությունն արտահանողին կամ նրան ֆինանսավորող բանկը կապահովագրի վարկառուի /փոխառուի/ գնորդի չվճարման ռիսկից, բանկերի համար կստեղծի ապահովման նոր միջոցներ, կիջեցնի արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և կընդլայնի ծածկույթը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարելով մամուլի միջոցով հանրությանը տեղեկացնել ընդունված որոշումների մանրամասներին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է. «Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական բյուջեից ֆինանսական միջոցներ է հատկացնելու արդյունաբերությունը խթանելու համար։

Օգտվելով առիթից ցանկանում եմ անել հետևյալ հայտարարությունը, որը ես արել եմ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է առարկայորեն օժանդակել այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էապես ավելացնել իրենց արտադրանքի ֆիզիկական և արտահանման ծավալները։

Բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ունեն նման կարողություններ և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հայտ կներկայացնեն, կստանան պետական օժանդակություն այն գործիքակազմով, որ այսօր պարոն Դավթյանը ներկայացրեց ձեր դատին։

Այսինքն, մենք ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք նկարագրված են այս փաստաթղթում և ավելին՝ կարող ենք տրամադրել նաև լրացուցիչ օժանդակություն, որը դուրս կգա այս 545 մլն դրամի շրջանակից, բայց եթե մենք վստահ լինենք, որ մեր ձեռնարկություններն էապես ավելացնելու են արտահանման ծավալը։ Այնպես որ, ցանկացած ձեռնարկություն, որն այդ կարողությունն ունի, կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն»։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x