ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ-ի դատական հայցից տուժել են վարկանշային գործակալությունները

11.02.2013


Ոչ մի հիմնավորում չկա այն մասին, որ մինչև ֆինանսական ճգնաճամը վարկանշային գործակալությունները շատ վատ գնահատականներ են տվել հիփոթեքային արժեթղթերին: Չնայած սխալմունքները հանցանք էին և երկար ժամանակ քննարկման առարկա են եղել`սակայն ոչ մի այլ սւբյեկտ, այդ թվում նաև ամերիկյան ֆինանսական կարգավորիչները, չի կարողացել ավելի լավ քայլեր ձեռնարկել:

Փետրվարի 5-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Լոս Անջելեսի դատարանում հայց էր ներկայացրել Standart & Poors (S&P)-ի դեմ(մանրամասների համար սեղմեք այստեղ): Դատական հայցով ԱՄՆ-ն մեղադրում էր S&P-ին այն բանի մեջ, որ գործակալությունը ռիսկերի գնահատման համար օգտվել էր սահմանափակ, չմշակված և չթարմացված չափանիշներից և վերլուծական մոդելներից: Նրանք հիմք էին ընդունել այն ինֆորմացիան, որը ստացել էին անհայտ իշխանական անդամի կողմից, որն իր հերթին արվել էր սեփական բիզնեսը փրկելու համար:

Դատական գործի վերաբերյալ նորությունն արդեն փետրվարի 4-ին կործանարար ազդեցություն են ունեցել S&P-ի, Mc Graw Hill-ի բաժնետոմսերի գների վրա: Վարկանշային կազմակերպություններից մյուսը`Moody’s-ը, հայտնել է, որ դատական հայցի լուրը իր բաժնետոմսերի գների վրա նույնպես վատ անդրադարձ է ունեցել:

Դատական գործը վարել է Էրիկ Հոլդերը` ԱՆ գլխավոր դատախազը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x