ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շվեյցարական ժամացույցների վաճառքները ռեկորդներ են սահմանում

07.02.2013


Շվեյցարական ժամացույցների արտադրողները 2012թ.-ի ընթացքում վաճառել են 23.5 մլրդ ԱՄՆ դոլարի ժամացույց, որը 2011թ.-ի տվյալներից բարձր է 10.9%-ով:

Ամենաշատը շվեյցարական ժամացույցներ գնել են Հոնկոնգի բնակիչները, որոնք ծախսել են ընդհանուր առմամբ 4.4 մլրդ շվեյցարական ֆրանկ: ԱՄՆ ծախսել է 2.2 մլրդ ֆրանկ, Չինաստանը` 1.6 մլրդ ֆրանկ, Ֆրանսիան` 1.3 մլրդ ֆրանկ, իսկ Գերմանիան ծախսել է 1.2 մլրդ ֆրանկ: Ռուսաստանում ձեռք բերված շվեյցարական ժամացույցների ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը 277 մլն ֆրանկ:

Նախորդ տարի ժամացույցների արտահանման ամենամեծ ծավալներն արձանագրվել են Գերմանիայում, Միացյալ Արաբական Էմիրայություններում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում: Սինգապուրում թանկարժեք ժամացույցների պահանջարկը շարունակում է ստաբիլ մնալ:

Նշենք նաև, որ արտասահմանում վաճառված ժամացուցների քանակը նվազել է, սակայն աճել է գնային արտահայտմամբ, քանի որ գնորդները սկսել են ավելի թանկարժեք ժամացույցներ ձեռք բերել: Այսպիսով, 3,000 ֆրանկից ավելի գին ունեցող ժամացույցների վաճառքի քանակները, նախորդող տարվա համեմատ, աճել է 13.1%-ով` քանակական արտահայտությամբ: Աճ գրանցվել է բոլոր գնային կատեգորիաներում, բացառությամբ 200 ֆրանկից էժան ժամացույցների:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x