ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Google-ը հետմահու աշխատավարձ է տալիս

07.02.2013


Google-ը շատ բարձր էր գնահատում իր աշխատակազմը` նրանց ապահովում էր անվճար սննդով, սպորտային պարապմունքներով, բժշկական սպասարկումով, որն իրականացվում էր անմիջապես գրասենյակում և նաև տրամադրում էր ավտոմեքենաներ:

Սակայն քչերին է հայտնի, որ աշխատողները շարունակում են աշխատավարձ ստանալ ևս 10 տարի նրանց մահվանից հետո: Այդ 10 տարվա ընթացքում մահացած աշխատողի կինը (ընկերուհին) կամ ամուսինը (ընկերը) ստանում էին մահացած աշխատողի աշխատավարձի 50%-ը: Այդ մասին հայտնել է ընկերության աշխատակազմի ղեկավար Լասլո Բոքը:

Լասլո Բոքն ասում է, որ հետմահու աշխատավարձեր ընկերությունը սկսել է վճարել նախորդ տարվանից, երբ ընկերության աշխատակազմի միջին տարիքը աճել էր. Google-ի ամենամեծ աշխատողը 83 տարեկան է:

Հետմահու աշխատավարձերը գործում են գրեթե բոլոր աշխատողների համար` մոտ 34,000 աշխատող: Բոքը նշել է, որ տվյալ պայմանը գործում է բոլոր աշխատողների համար և կապ չունի` նոր աշխատող է, թե ոչ: Այսինքն եթե ինչ-որ մեկը Google ընկերությունում աշխատի թեկուզ մեկ օր և մահանա` նրա կինը 10 տարի անընդմեջ կստանա ամուսնու աշխատավարձի կեսը:

Բացի այդ մահացած աշխատողի աշխատավարձից, նրա տիկնոջն են անցնում օրինականացված օպցիոններ, որոնք կարող են վաճառել, իսկ նրա ընտանիքի երեխաների համար ամեն ամիս վճարվում են 1000-ական ԱՄՆ դոլար մինչև նրանք կդառնան 19 տարեկան (կամ 23 տարեկան ուսանողների համար):
Այսպիսով, Google ընկերությունում ոչ միայն ձեռնտու է աշխատել, այլ նաև մահանալ : Հնարավոր է`որ ավելի ձեռնտու է մահանալ, քան թե անցնել թոշակի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x