ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ-ն հայց է ներկայացնելու S&P-ի դեմ

05.02.2013


ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դատարանում հայց է ներկայացնելու Standard & Poor’s միջազգային վարկանշային գործակալությանը: Ամերիկյան իշխանությունները ցանկանում են պատասխանատվության ենթարկել գործակալությանը 2007թ.-ի ֆինանսական գործիքների վերաբերյալ սխալ տեղեկատվություն հրապարակելու համար:

Խոսքը վերաբերում է գրավով ապահովագրված պարտավորություններին, որոնք թողարկել են ֆինանսատնտեսական ճգնաժամից առաջ:

S&P-ում հայտնել են, որ իրենք պատրաստ են պատասխան տալ դատարանում, քանի որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը իրավական հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ չունի:

ԱՄՆ-ն շուտվանից էր պահանջներ ներկայացնում միջազգային տարբեր վարկանշային ընկերություններին, մասնավորապես, S&P-ին, Moody’s-ին, Investors Service-ին և Fitch Ratings-ին: Կարծիք կա այն մասին, որ վերոնշյալ գործակալություններն ինչ-որ չափով պատասխանատու են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համար, քանի, որ նրանք բարձրացրել էին հիփոթեքային արժեթղթերի վարկանիշները:

 Սակայն գործակալությունները չեն ընդունում իրենց մեղքը: Նրանք կարծում են, որ իրական մեղավորները ներդրողներն են, որոնք իմացել են առկա ռիսկերի մասին, և ֆինանսական կարգավորիչները:

2011թ.-ի օգոստոս ամսին S&P գործակալությունը հայտնի դարձավ նրանով, որ նվազեցրեց ԱՄՆ-ի վարկային վարկանիշը` AAA-ից դարձնելով AA+, ինչը դուր չեկավ ամերիկյան իշխանություններին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x