ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Credit Agricole բանկը 2.68 մլրդ եվրոյի ակտիվ է դուրս գրել

04.02.2013


Ֆրանսիայում մեծությամբ երրորդ բանկը` Credit Agricole-ը, հայտնել է 2.68 մլրդ եվրո ընդհանուր արժեքով ակտիվների դուսգրման մասին: Տվյալ որոշմանն են հանգել 2012թ.-ի չորրորդ եռամսյակի տվյալներից հետո: Credit Agricole խումբը հիմնական վնասներ ստացել է Պորտուգայիայում և Իտալիայում ծավալած գործունեությունից: Բանկի ղեկավարությունը հայնել է, որ ակտիվների դուրսգրումը ոչ մի ազդեցություն չի թողնի կազմակերպության վճարունակության և լիկվիդայնության վրա:

Սպասվում է, որ Credit Agricole-ի տարեկան հաշվետվությունը կհրապարակվի փետրվարի 20-ին: Նախորդ տարվա նոյեմբեր ամսին բանկի հաշվետվություններից պարզ է դարձել, որ 2012թ.-ի երրորդ եռամսյակին բանկը վնասներ է կրել: Վնասների չափը կազմել է 2.85 մլրդ եվրո: Վնասների հիմնական պատճառները եղել են հունական Emporiki բանկի վաճառքը և հունական ֆինանսական շուկայից դուրս գալը:

2013թ.-ի հունվարին Եվրոպական Կենտրոնական Բանկը հայտնել է, որ եթե բանկերն իրենց կամքով դուրս չգրեն բոլոր անհուսալի ակտիվները, ապա բանկերից հրապարակայնորեն պահանջելու է հաշվետվություններ, որոնք կհամապատասխանեն անհրաժեշտ բոլոր պայմաններին:

Credit Agricole բանկը վերահսկվում է ֆրանսիական տարածաշրջանային 39 բանկերի կողմից: Այս ֆինանսական խումբը մինչև ֆինանսատնտեսական ճգնաժամը գերազանց աճի տեմպ է ցուցաբերել, մասնավորապես, իր մեջ է կլանել Credit Lyonnais բանկը, որն իր գործունեությունն էր ծավալում Եվրոպայի արևմտյան պետություններում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x