ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռոման Աբրամովիչի հերթական խոշոր գործարքը

04.02.2013


Ռոման Աբրամովիչը բրիտանական տնտեսությունում կատարել է ևս մեկ խոշոր ներդրում: Նա ձեռք է բերել բրիտանական Truphone բջջային օպերատորի բաժնետոմսերի 23%-ը: Գործարքին մասնակցել է Աբրամովիչին պատկանող Minden ներդրումային ընկերությունը:

Բաժնետոմսերի փաթեթը Ռ. Աբրամովիչը ձեռք է բերել 70 մլն ֆունտ ստերլինգով (110.8 մլն ԱՄՆ դոլար): Truphone ընկերությանը հաջողվել է ևս 5 մլն ֆունտ ստերլինգ ներգրավել իրենց ընկերություն, սակայն բաժնետոմսերի ձեռքբերողի անունը չի հրապարակվում:

Վերոնշյալ ներդրումներն ուղղվելու են անձնակազմի ընդլայնման համար (մոտ 500 աշխատող), ենթակառուցվածքների և տեխնիկայի թարմացմանը:

Սա Աբրամովիչի առաջին գործարքն է բջջային ոլորտում, որը դասվել է Մեծ Բրիտանիայի խոշորագույն գործարքների շարքին:

Financial Times-ը գրում է, որ բաժնետոմսերի ձեռքբերման գաղափարը նրան տվել է իր գործընկեր Ալեքսանդր Աբրամովը: Նախկինում նրան էին պատկանում ընկերության բաժնետոմսերի 80%-ը, սակայն վերջերս այն նվազել է մինչև 60%:

Truphone ընկերության ընդհանուր արժեքը 300 մլն ֆունտ ստերլինգ է: Ընկերությունն իր գործունեությունը ծավալվում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում: Հետագայում Truphone ընկերությունը մտադիր է ներխուժել Նիդերլանդների, Լեհաստանի, Գերմանիայի, Իսպանիայի և Հոնգ Կոնգի շուկաներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x