ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ

04.02.2013


2012 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 951.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.3%-ով և 97.1%-ով ապահովել են տարեկան ճշտված ծրագրի կատարումը:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները. 2011թ.-ի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.8%-ով կամ շուրջ 91.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների 93.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 1.3%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Նախորդ ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 878.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 100% կատարողական:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը. 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 4%-ով կամ 37 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 865.4 մլրդ դրամ` 98%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.1%-ով կամ 65 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 80.9 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է տարեկան ծրագրի 97.6%-ը և 2.5%-ով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը: 5.5 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 93.8%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը և 6.5%-ով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը:

Մանրամասների համար սեղմեք այստեղ


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x