ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գոյություն ունի երկիր, որը կարող ես վարձակալել

02.02.2013


Բավական յուրահատուկ քայլի են դիմել Լիխտենշտեյնի իշխանությունները: Լիխտենշտեյնը մի փոքրիկ եվրոպական պետություն է, որն ունի 35,000 բնակիչ և զբաղեցնում է 160 կմ.քառ. տարածք:

Հենց այս երկիրը դուք կարող եք վարձակալել մեկ օրով, սակայն ոչ բոլորը կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ: Լիխտենշտեյնի մեկ օրվա վարձը կազմում է 70,000 ԱՄՆ դոլար: Այն մարդիկ, ովքեր ի վիճակի են այդքան գումար վճարել, հնարավորություն կունենան իրենց վրա զգալ միապետի հաճույքը:

Վարձակալելով այդ պետությունը` դուք ստանում եք հնարավորություն մինչև 150 մարդ հյուրընկալել ձեր մոտ: Դուք հնարավորություն եք ունենում սեփական դրամական միավոր թողարկել, ինչպես նաև ստեղծել սեփական ճանապարհային նշաններ:

Արքայական վայելքներն իրենց մեջ ներառում են նաև Ալպյան լեռնալանջերի հիասքանչ տեսարանները, հին ամրոցներ այցելելը, ամենահետաքրքիր էքսկուրսիաների կազմակերպումը: Դուք հնարավորություն եք ունենում սահնակներով էքսկուրսիաների մասնակցել, սահել դահուկներով: Վարձակալությունից հետո դուք հնարավորություն եք ունենում նաև ճաշակել արքայական մառանից վերցված յուրահատուկ գինիները, և վերջում ձեր համար կազմակերպվելու է յուրահատուկ հրավառություն:

Իսկ եթե երկրի վարձակալը ցանկանում է ունենալ իր յուրահատուկ գերբը և մեծ արարողություն է ուզում կազմակերպել իր համար, ապա դրա համար պետք է նախորոք պայմանավորվի իշխանությունների հետ, քանի որ դրա համար լրացուցիչ գումար է գանձվելու:

Որպեսզի մեկ օրով կարողանաք վարձակալել Լիխտենշտեյնը, պետք է 6 ամիս առաջ պատվիրել այն: Եթե նախորոք պատվերը չեղյալ է համարվում, ապա վճարվում է տուգանք` կանխավճարի 50%-ի չափով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x