ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում տնտեսական աճը 2012-2013թթ. կկազմի 4,2 %

18.02.2012

Եվրոպայի ճգնաժամային պայմաններում տնտեսական կանխատեսումները մասնակի վերանայման կարիք ունեն, հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: Ըստ նրա, ՀԲ հիմնարար կանխատեսումը Հայաստանի վերաբերյալ 2012-2013թթ. կազմել է 4,2 տոկոս: «Դա առաջին հերթին պայմանավորված է 4-4,5 տոկոս գնաճի կանխատեսումներով»,-ասել է նա փետրվարի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ժան-Միշել Հապին հավելել է, որ Հայաստանի էկոնոմիկան իր բաց լինելու պատճառով շարունակում է խոցելի մնալ արտաքին մարտահրավերների համար, ինչը կարող է անդրադառնալ կանխատեսումների վրա: Միջազգային կառույցների կանխատեսումների վրա ազդեցություն ունեցող գործոններից են օտարերկրյա ներդրումների դանդաղումը, դրամական փոխանցումների կրճատումն այն երկրներից, որտեղ նկատվում է աճի տեմպերի նվազում:2012թ, բյուջեով տնտեսական աճը Հայաստանում նախատեսված է 4,2 տոկոս, իսկ գնաճը՝ 4±1,5 տոկոս:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x