ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.-ին աճել է

01.02.2013


2012թ.-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա տվյալները 7.2%-ով:

Արդյունաբերական արտադրանքների ծավալը 2012թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 1,120,475.8 մլն ՀՀ դրամ, որը նախորդող տարվա տվյալները գերազանցել է 8.8%-ով:

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2012թ.-ին կազմել է 840,414.7 մլն ՀՀ դրամ` նախորդող տարվա տվյալները գերազանցելով 9.5%-ով:

Շինարարության ծավալները 2012թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 469,668.9 մլն ՀՀ դրամ: 2010թ.-ի համեմատ այդ ցուցանիշը գրեթե չի փոփոխվել` ընդամենը 0.2%-ով:

2012թ.-ին ՀՀ-ում առևտրի շրջանառությունը կազմել է 2,194,027.8 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա տվյալները գերազանցել է 3.6%-ով:

Սպառողական գների ինդեքսը 2012թ.-ին, 2011թ.-ի համեմատ, աճել է 2.6%-ով:

2012թ.-ին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 8,036.2 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա: 2011թ.-ի ցուցանիշը գերազանցվել է 8.1%-ով:

Հայաստանի Հանրապետությունում 2012թ.-ին միջին ամսական աշխատավարձը կազմել է 121,374 ՀՀ դրամ: 2011թ.-ի տվյալները 2012թ.-ին գերազանցվել են 5.1%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.-ին կազմել է 5,694.9 մլն ԱՄՆ դոլար, որը 2011թ.-ի ցուցանիշը գերազանցել է 3.9%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x