ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շվեյցարիայում բանկային գաղտնիքները կարող են հասանելի դառնալ

01.02.2013


Շվեյցարիայում ընդունվել է «Միջազգային օգնություն հարկային հարցերով» օրենքը: Այդ օրենքի համաձայն այս տարվա փետրվարի 1-ից շվեյցարական բանկերումմ հաշվիներ ունեցող օտարերկրացիների մասին տեղեկատվությունն արդեն հասանելի կլինի տվյալ երկրների իրավապահ մարմիններին: Բանկսյին գաղտնիքը կարող է բացահայտվել, եթե հարկային օրենսդրության խախտման կասկախներ ի հայտ գան: Այս մասին ասվել է Շվեյցարիայի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ տվյալ օրենքն ընդունվել է 2012թ.-ի սեպտեմբերի 28-ին Շվեյցարիայի խորհրդարանում: Կառավարությունը հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ տվյալ օրենքի քննարկումների ժամկետը լրացել է հունվարի 16-ին, որի հետևանքով, այն ուժի մտնելու փետրվարի 1-ից:

Ամեն դեպքում Շվեյցարիայի իշխանությունները հայտնել են, որ կընդունեն բանկերի միայն այն հաճախորդների մասին հարցումները, որոնց գործունեությունը ուղղված կլինի հարկերից խուսափելուն:

«Հարցման մեջ պարտադիր պետք է նշված լինեն բանկային հաճախորդի գործունեության մասին տեղեկատվություն: Այն հարցումները, որոնք ուղղված կլինեն բանկերի հաճախորդների մասին տեղեկատվություն ստանալուն, կմերճվեն»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի հունվար ամսին հայտնի է դարձել, որ 1741թ.-ին Շվեյցարիայում հիմնադրված Wegelin&Co բանկը կդդադարեցնի իր գոյությունը առաջացած հարկային մեքենայությունների պատճառով: Ավելի վաղ վերոնշյալ բանկի ներկայացուցիչները Նյու-Յորքում տեղի ունեցած դատավարության ժամանակ ընդունել են, որ իրենք մի քանի ամերիկյան խոշոր ընկերությունների օգնել են խուսափել հարկային վճարումներից: Այդ ահռելի գումարները նրանք թաքցրել էին գաղտնի հաշիվներում: Դատարանը Wegelin&Co բանկին, որն օգնել էր տարբեր ամերիկյան ընկերությունների` խուսափելու հարկային վճարումներից,  ստիպել է ամերիկյան իշխանություններին 57.8 մլն ԱՄՆ դոլար տուգանք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x