ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երեք հայ հայտնվել են Forbes-ի ցուցակում

31.01.2013


Forbes ամսագրի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշային ցուցակում հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը երրորդ տեղում է հայտնվել: Այս տարի 30 անունից բաղկացած ցուցակում ներկայացված են Ռուսաստանի տարածքում առեւտրային անշարժ գույքի ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանցի սեփականատերերը: Առաջատարությունը պահպանել է միլիարդատերեր Գոդ Նիսանովի եւ Զարահ Իլիեւի «Կիեւյան հրապարակը»:

Ըստ Forbes-ի՝ «Տաշիր» ընկերության եկամուտը 720 մլն դոլար է: Տեղեկանքում նշվում է, որ Սամվել Կարապետյանը առաջին գումարները վաստակել է Հայաստանում, 1990-ականներին մեկնել է Կալուգա եւ զբաղվել մեծածախ առեւտրով: Այսօր «Տաշիրը» բազմապրոֆիլ ընկերություն է, որի ստորաբաժանումները զբաղվում են շինարարությամբ, հանրային սննդով, մանրածախ առեւտրով եւ այլն: Նշված է նաեւ, որ «Տաշիր» մրցանակաբաշխության ընթացքում Կարապետյանը մի քանի բնակարաններ է նվիրել հաղորդավարներին, այդ թվում՝ Քսենիա Սոբչակին:

25-րդ տեղում «Լեգիոն Դեվելոփմենթ» ընկերությունն է՝ 80 մլն եկամտով, սեփականատերը Դանիլ Խաչատուրովն է, որի մասին նշվում է, որ նա զբաղվել է արժեթղթերի կեղծմամբ, տնօրինել է Բըրբենքի պորտֆելը, աշխատել է «Սլավնեֆտ»-ում, մասնակցել է «Ռոսգոսստրախ»-ի մասնավորեցմանը, որի գլխավոր տնօրեն է դարձել 2004թ.: «Ռոսգոսստրախ» բանկի համասեփականատեր է:

470 մլն եկամտով RD Group-ի սեփականատեր Գագիկ Ադիբեկյանը ցուցակում 26-րդն է: Նա  մոսկովյան անշարժ գույքի շուկայի ամենահանելուկային դեմքերից է:

 RD Group-ը 2012թ. Մ Գորկու անվան մշակութային զբոսայգուն  CGE PRO 1400HD հեռադիտակ էր նվիրել՝ 110 կգ քաշով, առավելագույն խոշորացումը՝  841 անգամ:

Աղբյուր` news.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x