ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2013թ.-ին լույս աշխարհ գալու ամենահարմար երկրները

05.02.2013


Ուորեն Բաֆեթը, հավանաբար աշխարհի ամենահաջողակ ներդրողը, ասել է, որ ամենալավ բանը, որ իր հետ երբևէ կատարվել է, այն է, որ նա ծնվել է ճիշտ տեղում`ԱՄՆ-ում և ճիշտ ժամանակին` 1930թ.-ին:

Մոտ 25 տարի առաջ, երբ 1988թ.-ին կազմել էին աշխարհի այն երկրների 50-յակը, որտեղ ամենահաջղն է ծնվելու համար, ԱՄՆ-ն գտնվում էր առաջին տեղում: Իսկ 2013թ.-ի համար ո՞ր երկիրն է ամենալավը ծնվելու համար:

Որպեսզի կարողանանք պատասխանել այդ հարցին, Economist Intelligence Unit (EIU)-ն` The Economist-ի դուստր ընկերությունը, շատ լուրջ կերպով անդրադարձել է այդ հարցին: Ընկերությունը փորձել է հաշվարկել, թե ո՞ր երկրում է ավելի լավագույն պայմաններն ապահովվում երեխաների համար մոտակա տարիներին:

Ստեղծվել է կյանքի որակի ինդեքս, որը կապվում է կյանքից բավարարվածություն ստացված մարդկանց սուբյեկտիվ կարծիքների հետ, թե ինչպես են երջանիկ մարդիկ արտահայտվում երկրների կյանքի որակի մասին:

Հարուստ լինելն ամենաշատն է օգնում հետազոտություն կատարելիս, սակայն միայն այդ չափանիշով շարժվելը սխալ է` պետք է հաշվի առնվեն այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հանցագործության մակարդակը, հասարակական ինստիտուտների նկատմամբ ժովորդի վստահությունը: Ընդհանուր առմամբ վերլուծության համար օգտագործվել են 11 ցուցանիշ:

2013թ.-ին լույս աշխարհ գալու համար ամենահարմար երկիրը Շվեյցարիան է, որին հաջորդում են Ավստրալիան, Նորվեգիան և Շվեդիան: ԱՄՆ-ն և Գերմանիան գտնվում են 16-րդ տեղում: Ամենավերջին տեղում գտնվում է Նիգերիան:

Ստորև ներկայացնում ենք 2013թ.-ի համար ամենալավ երկրները, որտեղ ամենաարդյունավետն է ծնվելու համար:



Իսկ այժմ կներկայացնենք նույն հետազոտության արդյունքները 1988թ.-ի համար: Այն ժամանակ ԱՄՆ-ն գտնվում էր առաջին հորիզոնականում: Այսինքն, 25 տարվա ընթացքում ԱՄՆ-ի բարեկեցության մակարդակը նվազել է:


 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x