ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Facebook-ի շահույթը նվազել է 95%-ով

31.01.2013


Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի` Facebook-ի մաքուր շահույթը, ըստ US GAAP-ի տվյալներ, մեկ տարվա կտրվածքով նվազել է 95%-ով: 2012թ.-ի տվյալներով այն կազմել է 53 մլն ԱՄՆ դոլար: Համեմատության համար` նախորդ տարի ընկերության մաքուր շահույթը կազմել է 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Մեկ բաժնետոմսի արժեքը 2012թ.-ին կազմել է $0.01, իսկ նախորդ տարի այն գնահատվել էր $0.46: 2012թ.-ին սոցիալական ցանցի հասույթն աճել է 37%-ով և հասել է մինչև 5 մլրդ-ի, հայտնում է РИА Новости-ն:

2012թ.-ի չորրորդ եռամսյակում Facebook-ի մաքուր շահույթը նվազել է 79%-ով` մինչև 64 մլն դոլար կամ ամեն բաժնետոմսի հաշվով 0.03 դոլար:Սոցիալական ցանցի եռամսյակային հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40%-ով և կազմել է 1.59 մլրդ դոլար:

Ընկերության եռամսյակային հասույթի մոտ 84%-ը կազմավորվել է գովազդի շնորհիվ, իսկ մնացած մասը Facebook-ը ստացել է միջնորդավճարների տեսքով:

Բացի այդ հունվարի 30-ին Nasdaq-ի շուկայի փակվելուց հետո Facebook-ի բաժնետոմսերի գները կազմել են 31.24 դոլար, որը նախորդ օրվա արդյունքից ավելացել էր 1.5%-ով: Ընկերությունն ընդհանուր առմամբ գնահատվում է 67.7 մլրդ դոլար: 2012թ.-ի մայիս ամսից մինչև հիմա, երբ ընկերությունն առաջին անգամ իր բաժնետոմսերը սկսեց թողարկել, Facebook-ը կորցրել է իր գնի 18%-ը: 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x