ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստան ավտոմեքենաների ներմուծումը կտրուկ աճել է

18.02.2012

2011 թ. Հայաստան է ներկրվել 29.4 հազ. ավտոմեքենա: Ներկրված մեքենաներից 26.4 հազարը մարդատար են, 3 հազարը` բեռնատար: 2010 թ. համեմատ` ներկրված ավտոմեքենաների քանակն աճել է մոտ 50 %-ով: Նշենք, որ ավտոմեքենաների ներկրման ռեկորդը գրանցվել է 2008 թ.` մոտ 42 հազ. հատ, սակայն այնուհետ ճգնաժամի հետեւանքով գրանցվել էր կտրուկ անկում: Այսպես` 2009 թ. ներմուծվել է 17.3 հազ. հատ մեքենա, 2010 թ.` 20.3 հազ. հատ: Նշենք սակայն, որ նախորդ բոլոր 4 տարիներին ներկրված մեքենաների որակն ավելի բարձր է եղել: 2011 թ. ներկրված մեքենաների կեսից մի փոքր ավելին մինչեւ 5 հազ. դոլար արժողությամբ են` 16 հազ. հատ: Ընդ որում` սա այս գնային միջակայքում երբեւէ ներմուծված ամենամեծ խմբաքանակն է, ինչը նշանակում է, որ հայաստանցիները շարունակում են նախապատվություն տալ հին մեքենաներին: Ներկրված մեքենաների 25 %-ը 5-10 հազ. դոլար արժողությամբ են (7.4 հազ. հատ): Ներկրվել է նաեւ 10-15 հազ. դոլար արժողությամբ 2200 մեքենա, 15-30 հազ. դոլար արժողությամբ 2300 մեքենա, եւ 30 հազ. դոլարից ավելի արժողությամբ` 1400 մեքենա: Նշենք, որ ռուսական արտադրության մեքենաների տեսակարար կշիռը մեծ չէ` ընդամենը 2300 հատ կամ ներմուծվածների 7.8%-ը: Ընդհանուր առմամբ` Հայաստան ներկրված մարդատար մեքենաների մաքսային արժեքը 2011 թ. կազմել է 223 մլն դոլար, ինչը մեր ներմուծման կառուցվածքում երրորդ ցուցանիշն է: Մեքենաների միջին մաքսային արժեքը 8.4 հազ. դոլար է, նախորդ տարվա 9.1 հազ. դոլարի համեմատ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x