ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հարուցվել է 105 570 կատարողական վարույթ և բռնագանձվել է ավելի քան 15. 5 մլրդ

25.01.2013

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում 2012-ին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 15 մլրդ դրամի սահմանագիծը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը՝ ամփոփելով ԴԱՀԿ 2012-ի արդյունքները։

Բանախոսի ներկայացրած տվյալների համաձայն, հարուցվել է 105 570 կատարողական վարույթ, ինչը 2011-ի համեմատ աճել է 15%-ով։ Հարուցված կատարողական վարույթներով պահանջատերերի օգտին բռնագանձվել է մոտ 15. 5 մլրդ դրամ, ինչը 2011-ին կազմել է մոտ 14. 3 մլրդ դրամ՝ գրանցելով 8% աճ։

Նրա տեղեկացմամբ՝ հաշվետու տարում ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 20 008 կատարողական վարույթի՝ նախորդ տարվա 19 017-ի դիմաց։

«Կատարողական վարույթների առումով մարզերից Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը և Շիրակն են, որոնք մեզ հետ ակտիվ գործ ունեն։ Իսկ ամենաշատը Կոտայքում է, որտեղ ավելի քան երեք մլրդ դրամի բռնագանձման գումար կա»,- ասաց նա՝ նշելով, որ կատարողական թերթերի մուտքը նվազել է Սյունիքում, և բավականին մեծ խնդիր կա Արմավիրի մարզի Արազա գյուղում, ուր 182 կատարողական ակտ է կազմվել։

Խնդիրներից նա առանձնացրեց հասարակության թերի տեղեկացվածության հանգամանքը, որի պատճառով որոշ խարդախներ կարողանում են մարդկանցից գումարներ շորթել ։ «Սա կարևոր խնդիր է, և մենք արձանագրում ենք արդեն երրորդ դեպքը, երբ ոմանց կողմից շորթվում է գումար»,-ասաց նա։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x