ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կիպրոսը կփրկի Եվրոպային Ռուսաստանից

23.01.2013

Բրիտանական Royal Bank of Scotland (RBS) բանկը գնահատել է Կիպրոսի գազի պաշարները, որոնց միջոցով Նիկոսիան մտադիր է լուծել տնտեսական իր բոլոր խնդիրները: Այսպես՝ RBS-ի զեկույցի համաձայն՝ Կիպրոսը գազի՝ €600 մլրդ-ի չյուրացված պաշարներ ունի: «Կիպրոսը գազամուղերի անցկացման տեսանկյունցից աշխարհաքաղաքական մեծ նշանակություն է ձեռք բերում, և Եվրոպան կարող  է ամրապնդել իր էներգետիկ անվտանգությունը՝ նվազեցնելով կախումը Ռուսաստանից», -ասված է զեկույցում:

Կիպրոսի պետական խոշորագույն էներգակոնցեռնի ղեկավար Չարլզ Էլիանսի կարծիքով՝ երկիրը կարող է 2019թ. գազ արտահանել՝ բավարարելով Եվրամիության էներգետիկ պահանջների մինչև 10%-ը:  «2020թ. հետո մենք կսկսենք վճարել մեր պարտքերը և հնարավոր է եկամուտներ ստանանք», -ասել է Էլիանսը:

Ներկայում Կիպրոսը միջազգային դոնորների «եռյակի»՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրամիության հետ €17,5 մլրդ ֆինանսական աջակցության ստացման շուրջ բանակցություններ է վարում: Բրյուսելի Նիկոսիայից վարկի տրամադրման դիմաց պահանջում է խնայողության միջոցառումների իրականացում: Այս պահանջին միացել է նաև RBS-ը: «Կիպրոսը կարճաժամկետ հեռանկարում իրադրությունը պետք է շտկի խնայողության միջոցառումների միջոցով», -ասված է զեկույցում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x