ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Bentley հաստատել է արտաճանապարհային Falcon-ի սերիական արտադրությունը

23.01.2013

Bentley ընկերությունը պաշտոնապես հաստատել է շքեղ արտաճանապարհային Falcon-ի սերիական արտադրությունը, այս մասին հաղորդում է Autocar պարբերականը` մեջբերելով բրիտանական մակնիշի նախագահ Վոլֆգանգ Շրայբերի հայտարարությունը:

Bentley ընկերության EXP 9 F աշխատանքային անվանումը կրող նախատիպը ցուցադրվել էր 2012թ. Ժնևի ավտոսրահում: Այն բազմիցս քննադատվել էր տարօրինակ արտաքինի համար, և այժմ Շրայբերը խոստանում է, որ նախատեսվող սերիական մոդելը շատ ավելի նման կլինի ներկայում գոյություն ունեցող Bentley-ներին:

Մեքենայի վրա նախատեսվում է տեղադրել տուրբինացված հզոր V8, հնարավոր է նաև` 12 գլանային W12 շարժիչ` ավելի քան 600 ձիաուժ հզորությամբ:

Bentley-ի նախագահ Վոլֆգանգ Շրայբերի խոսքով, նոր մեքենայի արտադրությունը կմեկնարկի երեք տարի անց: Մեքենան կկառուցվի նույն հարթակի վրա, որը կստանան նաև հաջորդ սերնդի Audi Q7-ը և Porsche Cayenne-ը:

Մեքենայի արտաքին և ներքին դիզայնի ոճավորման համար պատասխանատու է նշանակվել Լյուկ Դոնկերվոլկեն, ով 2012թ. սեպտեմբերին նշանակվեց մակնիշի գլխավոր դիզայների պաշտոնում:

Շրայբերը հայտարարել է. «Երբ դուք տեսնեք մեր նոր քրոսովերի դիզայնը, ապա կասեք, որ այն իսկական Bentley է»:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x