ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջեն կատարվել է 9.4 մլրդ հավելուրդով

28.12.2012


2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված վարկային միջոցների) կատարվել է 9.4 մլրդ դրամ հավելուրդով` տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 44.6 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Պետական բյուջեի հավելուրդի ներքին աղբյուրները կազմել են -18.3 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները` շուրջ 8.9 մլրդ դրամ: Ներքին աղբյուրներում 23.0 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները,  41.3 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները:

Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների տարեկան ծրագրից շեղումների արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցներից տարեկան ծրագրով նախատեսված 23.6 մլրդ դրամ օգտագործման դիմաց հունվար-նոյեմբեր ամիսներին նշված միջոցներն ավելացել են 27.5 մլրդ դրամով: 24.8 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը` ապահովելով տարեկան ծրագրված ծավալի 82.1%-ը:

Մուրհակների մարման նպատակով օգտագործվել է 308.0 մլն դրամ կամ տարեկան ծրագրի 98.4%-ը: 1.5 մլրդ դրամ ուղղվել է «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը` ամբողջովին ապահովելով տարեկան նախատեսված ծավալը: Հաշվետու ժամանակահատվածում 496 մլն դրամ է տրամադրվել բաժնետոմսերում և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով, որը կատարվել է տարեկան նախատեսված ծավալով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 20.4 մլրդ դրամի վարկեր կամ տարեկան ծրագրով նախատեսված ծավալի 84.5% ը: Շուրջ 7.2 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որը կազմել է տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշի 50.3%-ը:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 8.9 մլրդ դրամ, այդ թվում` 43.1 մլրդ դրամը` փոխառու զուտ միջոցների,  34.2 մլրդ դրամը` ֆինանսական զուտ ակտիվների գծով: Արտաքին աղբյուրներից տրամադրվել են 60.2 մլրդ դրամի վարկային միջոցներ` կազմելով տարեկան ծրագրի 90.6%-ը: Մասնավորապես` Եվրամիության կողմից Մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 20.2 մլրդ դրամ, Համաշխարհային բանկի հետ Զարգացման քաղաքականության երրորդ ծրագրի շուրջ գործող համաձայնագրի շրջանակներում` 30.3 մլրդ դրամ, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից` 9.8 մլրդ դրամ:

Ավելի քան 17.1 մլրդ դրամ (տարեկան ծրագրվածի 62.4%-ը) ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 5.7 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 429.1 մլն դրամ` ԳԶՄՀ, 278.2 մլն դրամ` ՎԶԵԲ, 379.0 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի, շուրջ 8.0 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 126.3 մլն դրամը` Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 654.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 1.2 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 55.6 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 346.7 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Հաշվետու ժամանակահատվածում 33.5 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին` ապահովելով տարեկան ծրագրի 93.3%-ը: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 229 մլն դրամի վճարում` կազմելով տարեկան ծրագրի 76.6%-ը: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 906.3 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրի 99.1%-ը: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդից օգտագործվել է 32.9 մլն դրամ: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x