ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ պետբյուջեի ծախսերն աճել են

28.12.2012


2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.4% ով կամ 34.8 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 763.7 մլրդ դրամ` 86.6%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.2%-ով կամ 57.6 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 68.3 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է տարեկան ծրագրի 84%-ը և 0.9%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշը: 4.7 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 80.2%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը և 4%-ով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 175.4 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 84.4%-ը և 19.2% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման ծախսերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում 35.3 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 80.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից 23.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 12.1 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 13.6%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված ևԲ ներքին, ևԲ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 19.1 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 90.5%-ը և 14.6%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Շուրջ 99.2 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 97.7 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.5 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 29.7 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 91% ով, իսկ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 14.1% ով:

Ընթացիկ ծախսերի 34.3%-ը` 261.6 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով տարեկան ծրագրի 89.2% կատարողական: Մասնավորապես` 180.8 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 71.7 մլրդ դրամ` նպաստները: 9.1 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 7.4 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 12.4%-ով կամ 28.9 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 100.1 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով տարեկան ծրագրի 83.4% ը և 15.9%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար նոյեմբեր ամիսներին կազմել են 67.9 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 71.6% ը: Մասնավորապես` 70.5 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 73%-ով: Շուրջ 2.6 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` 44.2% ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 25.1%-ով` պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի նվազմամբ և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի աճով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x