ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2013թ.-ին համաշխարհային տնտեսությունը կախված կլինի ԱՄՆ-ից

26.12.2012


Չինաստանի արժույթային կարգավորման մարմնի (SAFE) ղեկավար Խուանգ Գուոբոն հայտարարել է, որ 2013թ.-ին ԱՄՆ-ն կդառնա համաշխարհային տնտեսության գլխավոր շարժիչ ուժը և կշարունակի այդ դիրքում մնալ շատ երկար ժամանակ: Պաշտոնյայի կարծիքով այլընտրանքային էներգիայի ձեռքբերման հնարավորությունը և էժան ֆինանսավորման հնարավորությունը կապահովվի առաջնային տեղ գրավել:

Չինաստանը ԱՄՆ-ի գլխավոր վարկատուն է: Այս տարվա հոկտեմբերի տվյալներով Չինաստանը ավելացրել է ԱՄՆ-ի պետական պարտատոմսերում իրենց ներդրումները` հասցնելով մինչև 1.16 տրլն ԱՄՆ դոլարի, որը վերջին հինգ ամիսներին ամենամեծ ցուցանիշն է համարվել: Այդ տվյալները հրապարակել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

SAFE-ը թաքցնում է իր ներդրումային գործունեության մասին ինֆորմացիան, ուստի Խուանգ Գուոբոն հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ վերոնշյալ հրապարակումների վերաբերյալ:

China Merchants Bank-ի վերլուծաբան Լյու Դոնգլյանը կարծում է, որ ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի մեջ ներդրում կատարելը SAFE-ի կողմից ճիշտ որոշում է: «Ամերիկյան պարտատոմսերի ռիսկայնությունն ավելի ցածր է, քան եվրոպական կամ ճապոնական, բացի այդ դոլարը շուտով թանկանալու է»,- նշել է Լյու Դոնգլյանը:

Խուանգ Գուոբոն իր ելույթի ժամանակ հաստատել է, որ Եվրոպան և Ճապոնիան 2013թ.-ին կշարունակեն պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ: Եվրոպական և ճապոնական բիզնեսի ներկայացուցիչներն ու իշխանություններն ապագային շատ անհանգստացած են նայում: Խունագի խոսքերով համաշխարհային տնտեսությունը ԱՄՆ-ում «հարկաբյուջետային ցնցման» վտանգի պատճառով անորոշության մեջ է հայտնվելու: ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի ղեկավար Բեն Բերնանկեն այդպես է անվանում ԱՄՆ-ում տեղի ունենալիք ծախսերի հանկարծակի կրճատում, որի չափը կազմում է 600 մլրդ ԱՄՆ դոլար, և հարկերի բարձրացումը, որը կարող է տեղի ունենալ հենց 2013թ.-ի հունվարի 1-ից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x