ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ֆինանսների նախարարությունը տարեկան պլանը կատարել է

24.12.2012


ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը  և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ սահուն և հարթ: Բյուջետային ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված վճարային հայտերն ամբողջությամբ ֆինանսավորվել են:

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց  արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային և դրամաշնորհային միջոցների,  կազմել են  841 մլրդ դրամ, ծախսերը՝ 831.6 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված պլանի 90.2 և 85.1 տոկոս կատարողական: Հարկային եկամուտները, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90.3 տոկոս կատարողական:

Հաստատվել ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն հնարավորություն է ընձեռում կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Ապահովվել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման, քննարկման և հաստատման հետ կապված լիազորությունների իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: ԱԺ կողմից հաստատված նախագծի համաձայն՝ 2013 թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն    1032.8 մլրդ դրամ, ծախսերը՝  1152.6   մլրդ դրամ,  դեֆիցիտը՝  119.8   մլրդ դրամ:

Ըստ նախնական կանխատեսումների` ՀՀ պետական պարտքը 2012 թվականի տարեվերջի դրությամբ կկազմի 1,782.4 մլրդ դրամ կամ 4,374.9 մլն ԱՄՆ դոլար:

Շարունակվել են աշխատանքները հանրապետությունում նախորդ տարիներից իրականացվող Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների խորացման ուղղությամբ:

Վերանայվել է ՀՀ կառավարության 2008 թվականին ընդունված Կայուն զարգացման ծրագիրը` հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված զարգացումներն ու նոր իրողությունները: Մինչև 2025 թվականը ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՀՀ ֆինանսների նախարարի ղեկավարությամբ, հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակն ապահովելու և ՀՀ կառավարության քաղաքականությունը ձևավորելու նպատակով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x