ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ բանկերի ընդհանուր պարտավորություններն աճել են 4.5%-ով

21.12.2012


Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորություններն ավելացել են 4.5%-ով (84.1 մլրդ դրամով)  (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր պարտավորություններն ավելացել են 26.9%-ով) և եռամսյակի վերջին կազմել 1 տրլն 955.3 մլրդ դրամ, ընդ որում՝ ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 15  բանկում, իսկ նվազում` 6 բանկում: Ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների 10.1% (99.2 մլրդ դրամ) աճի հաշվին  (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր ավանդներն աճել են 29.1%-ով): 

30.09.12 թ. դրությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 86 մլրդ դրամ: Ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 34.1% և 65.9% (30.06.2012 թ. դրությամբ՝ համապատասխանաբար 33.4% և 66.6%):

Եռամսյակի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդներն ավելացել են համապատասխանաբար 5.5%-ով (35.6 մլրդ դրամով) և 18.8%-ով  (63.6 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել 684.2 մլրդ և 401.8 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում ավելացել են 5.4%-ով (16.0 մլրդ դրամով), իսկ արտարժութային ավանդները` 12.1%-ով (83.2 մլրդ դրամով): Արդյունքում՝ արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 1.3 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 71.1%:



Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում հիմնականում աճել է իրավաբանական անձանց ցպահանջ ու ժամկետային ավանդների տեսակարար կշիռը և նվազել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների տեսակարար կշիռը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x