ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային տնտեսությունը 2013թ.-ին աճելու է

21.12.2012


Համաշխարհային տնտեսությունը 2013թ.-ին աճելու է կանոնավոր տեմպերով, հայտնում են վերլուծաբանները: Citigrup-ի մասնագետները գլխավոր տնտեսագետ Ուիլեմ Բաութերի հետ սպասումներ ունեն, որ եթե 2012թ.-ին տվյալներով համաշխարհային ՀՆԱ-ն կազմի 2.5%, ապա 2013թ.-ին այն կաճի 2.6%-ով, իսկ 2014թ.-ին` 3.1%-ով: Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) ավելի իրատեսական է գտնվել` 2013թ.-ի համար կանխատեսելով 2.9%, իսկ 2014թ.-ի համար` 3.5% ՀՆԱ: Morgan Stanley-ի կանխատեսումներն ել համապատասխանաբար կազմում են 3.1% և 4%:

Այսքան դանդաղ աճի պայմաններում դժվար թե կենտրոնական բանկերը փոխոն տոկոսադրույքները` ով ի վիճակի է` կփոփխի, իսկ ով էլ որ չի կարող` կշարունակի մեղմացնող քաղաքականություն վարել: ԱՄՆ-ում դրամային քաղաքականության խստացում կարելի է սպասել միայն 2015թ.-ից հետո (այդ մասին ասել է ԱՄՆ դաշնային պահուստային ֆոնդի ղեկավար Բեն Բերնանկեն` հայտնելով որ տոկոսադրույքը կպահպանի զրոյի մոտակայքում մինչև որ երկրի գործազրկության մակարդակը կնվազի մինչև 6.5%, իսկ մոտակա երկու տարիների ինֆլյացիայի մակարդակը չի գերազանցի 2%-ը):

Citigroup-ի մասնագետների հավաստմամբ զարգացած տնտեսությունները ամանորյան տոներին կցուցաբերեն  առավելագույնը 0.8% աճ: 2002-2007թթ. Տնտեսական մեծ «Բում»-ի ժամանակ զարգացած տնտեսություն ունեցող երկրների ՀՆԱ-ները տարեկան ավելանում էին միջինում 2.3%-ով: Morgan Stanley-ը հայտարարել է, որ 2013թ.-ին տնտեսապես զարգացած երկրների «մեծ տասնյակ»-ի ՀՆԱ-ները կաճեն 0.7%-ով, իսկ 2014թ.-ին` 1.9%-ով:

Եվրագոտու տնտեսական անկումը համաշխարհային տնտեսության համար վտանգ ներկայացնողերի շարքում առաջին տեղն է գրավում: Նոմոս բանկի աշխատակից Կիրիլ Տրեմասովը ասել է, որ ինքը կատաստրոֆիկ սցենարների կողմնակից չէ: Նա հայտնել է, որ տնտեսական ճգնաժամի ամենաբարդ փուլն արդեն անցել են 2012թ.-ին: Հաջորդ տարի եվրոպական տնտեսությունը կհասնի ամենացածր մակարդակին, որից հետո`2013թ.-ի երկրորդ կիսամյակում, տնտեսական իրավիճակը կսկսի լավանալ:

Եվրոպայում ճգնաժամը շարունակում է իր վնասները հասցնել Հունաստանում, որտեղ ճգնաժամի ամենամեծ ժամանակահատվածն է: Քանի որ Հունաստանին հաջողվել է մնալ եվրագուտու մեջ, ապա հետագայում այքան մեծ տնտեսական «տանջանքները» միայն կամրապնդեն իր տնտեսությունը: Նոմոս բանկում կարծում են, որ PIIGS (Իտալիա, Իրլանդիա, Հունաստան, Իսպանիա) երկրների ներդրումային գրավչությունը դեռ գտնվում է ամենացածր մակարդակի վրա, սակայն մոտ ժամանակներում կսկսի պարբերաբար աճել:

Capital Economics-ի մասնագետները լրվի հակառակ պատկերացումն ունեն հետագա տնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նրանք կարծում են, որ հաջորդ տարի եվրագոտու տնտեսական ճգնաժամը էլ ավելի կխորանա, որից հետո կսկսի մասնատվել: 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x